Սեն Պոլ
From Wikipedia, the free encyclopedia
Սեն Պոլ (ֆր.՝ Saint-Paul. ֆրանսերեն արտասանութամբ՝ ( լսել)), համայնք Ֆրանսիայի Ռեյունիոն անդրծովյան դեպարտամենտում։ Ընկած է Ռեյունիոն կղզու ծայր արևմուտքում։ Մեծությամբ երկրորդն է դեպարտամենտում. զբաղեցնում է 241,28 քառակուսի կիլոմետր տարածք, 2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 104 519, բնակչության խտությունը՝ 430 մարդ/կմ²[4]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սեն Պոլ | |||
ֆր.՝ Saint-Paul[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Սեն Պոլ (շրջան) և Ռեյունյոն | ||
Մակերես | 241,28 կմ² | ||
Բնակչություն | ▲105 240 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 97460[3], 97435[3], 97423[3], 97434[3], 97411[3] և 97422[3] | ||
Պաշտոնական կայք | mairie-saintpaul.re(ֆր.) | ||
| |||
Փակել
Սեն Պոլում են թաղված մի շարք նշանավոր անձինք, որոնց թվում են համբավավոր ծովահեն Օլիվիե Լևասյորը (հայտնի է նաև La Buse և La Bouche մականուններով), բանաստեղծ Լըկոնտ դը Լիլը, նկարիչ Արտյուր Գրիմոն։
Մինչև 1999 թվականը Սեն Պոլի մերձակայքում վեր էր խոյանում OMEGA Chabrier transmitter ընկերության հեռահաղորդիչ կայմը, որն ուներ 428 մետր բարձրություն։