Սեմի Զեյն
From Wikipedia, the free encyclopedia
Ռամի Սեբեյ[1][3] (անգլ.՝ Rami Sebei, հուլիսի 12, 1984(1984-07-12), Լավալ, Քվեբեկ, Կանադա), սիրիական արմատներով կանադացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությում` Սեմի Զեյն (Sami Zayn) ռինգային անվամբ։ Հայտնի է նաև անկախ մրցասպարեզում հանդես եկած տարիներից՝ կրելով «Էլ Ջեներիկո» (El Generico) լուչադորային կեղծանունը։ Լուչադորի կերպարում Սեբեյն հանդես է եկել 2002-2013 թվականներին։
Սեմի Զեյն Sami Zayn | |
---|---|
Զեյնը 2016 թվականին | |
Իրական անուն | Ռամի Սեբեյ Rami Sebei |
Ռինգային անուն(ներ) | Սթիվի Մակֆլայ Էլ Ջեներիկո Էլ Լոկալ Ռամի Սեբեյ Սեմի Զեյն[1] |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 93 կգ[1] |
Հայտարարվող հասակ | 1,82 մ[1] |
Ծննդյան թվական | հուլիսի 12, 1984 (39 տարեկան) |
Ծննդավայր | Հիլ Վելի, Քվեբեկ, Կանադա[2] |
Ապրելավայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Մարզիչ | Պատրիկ Սմարթ Ջերի Թույթ Սավիո Վեգա |
Դեբյուտ | 2002 |
«WWE»-ում անցկացրած տարիներին 1 անգամ նվաճել է NXT և 3 անգամ՝ WWE միջմայրցամաքային չեմպիոնական տիտղոսը։ Նշանակալի հաջողությունների է հասել «Pro Wrestling Guerrilla» կազմակերպությունում, որտեղ ելույթներ ունենալու տարիներին երկու անգամ նվաճել է PWG աշխարհի չեմպիոնական տիտղոսը և հինգ անգամ՝ աշխարհի թիմային տիտղոսը։ Նվաճել է նաև ROH աշխարհի հեռուստատեսային չեմպիոնական տիտղոսը և ROH աշխարհի թիմային տիտղոսը։ Միջազգային մրցասպարեզում մեկական անգամներ հռչակվել է wXw ըմբշամարտի միացյալ աշխարհի չեմպիոն (Գերմանիա) և KO-D օփենվեյթ չեմպիոն (Ճապոնիա)։