ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Սեմուել Ատկինսոն Ուոթերստոն (անգլ.՝ Samuel Atkinson Waterston, նոյեմբերի 15, 1940[1][2][3], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր։ 1985 թվականին եղել է «Օսկարի» հավակնորդ՝ որպես Ռոլանա Ժոֆֆեի «Մահվան դաշտեր» (1984) ֆիլմի «Լավագույն դերասան», «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների դափնեկիր է[7], Հոլիվուդյան փառքի ծառուղում ունի սեփական աստղ։ Հայտնիությունը ստացել է Ջեք Մակոյի դերի շնորհիվ, «Օրենք և կանոն» հեռուստասերիալում, որտեղ նա նկարահանվել է 1994 թվականից մինչև 2010 թվականը, և «Լուրեր» հեռուստասերիալում Չարլի Սկիննորայի դերում (2012–2014)։
Սեմ Ուոթերստոն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1940[1][2][3] (83 տարեկան) |
Ծննդավայր | Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Կրթություն | Փարիզի համալսարան, Եյլի համալսարան և Բրուքս դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող |
Ծնողներ | հայր՝ George Chychele Waterston?[4], մայր՝ Alice Tucker Atkinson?[4] |
Ամուսին(ներ) | Lynn Louisa Woodruff?[5] և Barbara Rutledge Johns?[6] |
Երեխա(ներ) | Քեթրին Ուոթերսթոն, Elisabeth Waterston?, James Waterston? և Graham Waterston? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ուոթերստոնը ծնվել է Քեմբրիջում՝ Մասաչուսեթս նահանգում, չորս եղբայրներից և քույրերից երորրդն է եղել։ Իր մայրը՝ Էլիս Թաքերը (ծննդյամբ Ատկինսոն), Մեյֆլաուեր նավի գաղութաբնակների հետնորդ է, դաշտանկարիչ է, իսկ իր հայրը՝ Ջորջ Չիչել Ուոթերստոնը, շոտլանդական Լիտ քաղաքից ԱՄՆ է եկել և օտար լեզուների ուսուցիչ է աշխատել, ինչպես նաև իմաստաբանությամբ է զբաղվել[8][9]։ Ուոթերստոնը սովորել է Brooks School-ում, որը Հյուսիսային Անդովերում գիշերօթիկ դպրոց է, որտեղ դասվանդել է իր հայրը, և Groton School-ում՝ մասաչուսեթսյան Գրոնտում։ 1958 թվականին ընդունվել է Եյլի համալսարան և 1962 թվականին ավարտել է բակալավրի աստիճանով։ Ավելի ուշ՝ մի քանի ամսվա ընթացքում սովորել է Clinton Playhouse-ում։ Ուոթերստոնը հաճախել է նաև Փարիզյան համալսարանի և Ամերիկյան դերասանների սեմինարի։
Ուոթերստոնը իր դերասանական գործունեությունը սկսել է որպես թատերական դերասան։ Օրինակ, նա խաղացել է Ջոզեֆ Պապպի «Մեծ աղմուկ ոչնչից» ներկայացումում՝ Բենեդիկտի դերում, և գլխավոր դեր «Համլետում»։ Ինչպես նաև Նյու Հեյվենում մասնակցել է «Long Wharf Theatre» և «Yale Repertory Theatre» ներկայացումներին[10][11]։
Ուոթերստոնը կինոյում առաջին խաղը կատարել է 1965 թվականին՝ «The Plastic Dome of Norma Jean» ժապավենում, բայց առաջին նշանակալից դերը ստացել է «Fitzwilly» (1967) ֆիլմում։ 1973 թվականին նկարահանվել է «Ապակեպատ գազանանոց» հեռուստաֆիլմում՝ Տոմայի դերում, Թենեսի Ուիլյամսի համանուն պիեսի հիման վրա, Քեթրին Հեփբըրնի հետ միասին խաղացել է գլխավոր դերում։ Ջիմի դերում նկարահանվել է Մայքլ Մորիարտին, ով ավելի ուշ «Օրենք և կանոն» ֆիլմում փոխարինել է Ուոթերստոնին՝ շրջանային դատախազի գործադիր օգնականի դերում։ Նրա կատարած այլ դերերը․ «Վայրենիները» (1972) ժապավեն, «Մեծն Գեթսբին» (1974, երկու «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել), «Ճանապարհորդություն դեպի վախ» (1975), «Այծեղջյուր-1» (1978), «Դրախտի դարպասները», «Խաղ կլասի վրա» (երկուսն էլ 1980-ին)։
Նրա կինոկարիերայում նկատելի է դարձել Էնտոն Հարվի «Արծվի թևը» վեստեռնը՝ հնդկական սպիտակ ցուլի առաջնորդի դերում (1979), ինչպես նաև ամերիկյան ռեպորտյոր Սիդնեյ Շենբերգը՝ Ռոլանա Ժոֆֆեի «Մահվան դաշտեր» քաղաքական դրամայում (1984, արժանացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների)։
1985 թվականին Ռոբերտ Պրեստոնի հետ նկարահանվել է «Finnegan Begin Again» ֆիլմում (1985)՝ «Լինքոլն» ֆիլմում մարմնավորելով գլխավոր դերը (1988 թվական)։ Խաղացել է Վուդի Ալլենի «Ինտերիեր», «Հաննան ու նրա քույրերը», «Սեպտեմբեր)» և այլ ֆիլմերում։ Նա ութ անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի (մեկ անգամ հաղթել է), յոթ անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի (մեկ անգամ հաղթել է), 11 անգամ «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի» (մեկ անգամ հաղթել է) և 2 անգամ «BAFTA» և «Սպուտնիկ» մրցանակի։
Բացի «Կարգ ու կանոն» ֆիլմից, նրա աշխատանքների մեջ կարելի է առանձնացնել դատախազ Ֆորեսթ Բեդֆորդի դերը, որի շնորհիվ 1993 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «Դրամատիկական սերիալում լավագույն դերասան» անվանակարգում»։ 1994 թվականին նկարահանվել ԱՄՆ նախագահ Ուիլյամ Ֆոսթերի «Ներքին թշնամի» ֆիլմում։
Ուոթերստոնը նաև ընդգրկված էր Աբրահամ Լինքոլնի 200-ամյակի տոնակատարության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում։ «Քաղաքացիական պատերազմ», «Լինքոլն» ֆիլմերում մարմնավորել է Լինքոլնի դերը։
«Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» սկետչում Ուոթերստոնը մարմնավորել է ինքն իրեն՝ հանդես գալով որպես «Old Glory Insurance» ընկերության մամուլի քարտուղար, որտեղ առաջարկվում էր տարեց մարդկանց պաշտպանություն ռոբոտների հարձակումից։
Ուոթերստոնը հնչյունավորել է բժիշկ Քափլանին՝ հոգեբույժ Բրայան Գրիֆինին՝ «Brian in Love եւ Road to Rhode Island» սերիալի դրվագներում։ Ուոթերստոնը նաև «NBC-ի» «Մեծ մրցավազք» վավերագրական ֆիլմում հեքիաթասաց էր։ «Lewis & Clark: the Journey of the Corps of Discovery» վավերագրական ֆիլմում Ուոթերսոնը խոսել է Թոմաս Ջեֆերսոնի անունից, ինչպես նաև խաղացել է նրա դերը «Թոմաս Ջեֆերսոն» վավերագրական ֆիլմում։ Նա նաև հայտնվել է «Ապագայի քրոնիկները» սերիալի առաջին դրվագում, որը կոչվում է կատարյալ փախուստ՝ մարմնավորելով այն մարդուն, ում մոտ կասկածում են Կորսակովի համախտանիշ։
Ուոթերստոնը 2006 թվականի նոյեմբերի 10-ին Քեթրին Էրբեի հետ «օրենքը և կարգը» և «Քրիստոֆեր Մելոնին Օրենք և կարգից՝ հատուկ մարմին» հայտնվել է 5100-րդ «Jeopardy!» թողարկված խաղում։ Ուոթերստոնը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ Մելոնիից հետո՝ շահելով 25.000 դոլար, որը փոխանցել է «Refugees International» և «Oceana» բարեգործական կազմակերպություններին։
Ուոթերստոնը պարբերաբար հայտնվել է «TD Ameritrade-ի» գովազդում, որտեղ նա փոխարինել է «օրենք և կարգի» նախկին դերասան Սթիվեն Հիլին։ Մասնակցել է նաև «the Nation» ամսագրի գովազդի հրապարակմանը։
Ուոթերստոնի մասին նշել է «Քոլբերի զեկույցը», ասելով, որ «Սեմ Ուոթերստոնն ասում է բաներ, որոնց դուք երբեք չպետք է հավատաք վստահելի տոնով»։ Դերասանը հայտարարել է, որ ակնհայտորեն շատ համոզիչ է խոսում ֆիլմերից սխալ մեջբերումների մասին։
2008 թվականին Ուոթերստոնը «Համլետ» ներկայացման ժամանակ մարմնավորել է Պոլոնիուսին։ Նրա խաղը հիանալի գնահատականներ է ստացել մի քանի թերթերում, այդ թվում՝ «The New York Times»–ում[12]։
2009 թ. փետրվարի 12-ին Ուոթերսոնը Նյու Յորքի Riverside եկեղեցում միացել է Ավրահամ Լինքոլնի երկամյա տոնակատարություններին, որը վարում էին Aaron Copland School–ը, Riverside Inspirational Choir–ը և NYC Labor Choir–ը[13].
2010 թվականի հունվարի 7-ին Ուոթերստոնը 7040 Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղի։
«Օրենք և կարգ» ֆիլմում Ուոթերստոնը նկարահանվել է 16 սեզոններում։ Նրանից ավելի երկար սերիալում նկարահանվել է միայն Էպատա Մերկերսոնը։
2010 թվականի հոկտեմբերի 30-ին Վաշինգտոնի Rally to Restore Sanity and/or Fear ցույցերի ժամանակ Ուոթերստոնը ընթերցել է Սթիվեն Քոլբերի «Are you sure» պոեմը։
2012–2014 թվականներին Ուոթերստոնը Ջեֆֆ Դենիելսոմի և Էմիլի Մորտիմերի հետ նկարահանվել է Ահարոն Սորկինի «Լուրեր» հեռուստասերիալում, որը ներկայացնում է կաբելային լրատվական ծառայության կյանքը[14]։
1964–1975 թվականներին Ուոթերստոնը ամուսնացած է եղել իր առաջին կնոջ՝ Բարբարա Ռուտլեջ–Ջոնս Ուոթերստոնի հետ։ Նրանց որդին՝ Ջեյմսը, դարձել է դերասան («Մեռած պոետների հասարակություն» ֆիլմում եղել է Ջերարդ Փիթսի դերակատարը)։ Երկրորդ անգամ՝ 1976 թվականին, Սեմ Ուոթերսթոնը ամուսնացել է նախկին մոդել Լին Լուիզ Վուդրաֆի հետ[15]։ Նրանք ունեն երեք երեխա՝ Քեթրինը և Էլիզաբեթը, ովքեր նույնպես դերասանուհիներ են, և որդին՝ Գրեմը[16]։
Սեմը ակտիվորեն մասնակցում է մարդասիրական գործունեություններին, Ուոթերսթոնը մասնակցում է այնպիսի կազմակերպությունների աշխատանքին, ինչպիսիք են «Oceana»-ն, որտեղ տնօրենների խորհրդի անդամ է, «Refugees International»–ը, «Meals on Wheels»–ը, «United Way of America»–ն և Ամերիկայի եպիսկոպոսական դերասանների գիլդիան։ Ուոթերսթոնը Եպիսկոպոսական եկեղեցու հետևորդ է[17], անգամ իրենց քարոզիչ Լինդոն Բ. Ջոնսոնի մասին նկարահանել է «Here Am I, Send Me» (1999) վավերագրական ֆիլմը։
Հանդիսանում է Unity08 շարժման ներկայացուցիչ, ով ԱՄՆ-ի 2008 թվականի նախագահական ընտրություններում անհաջող կերպով ընդդիմանում էր երկկուսակցական համակարգին[18]։ Ուոթերսթոնը հայտնել է, որ ինքը դեմոկրատ է եղել, մինչև Լինդոն Ջոնսոնի «Դեյզի» նախընտրական հոլովակից հետո կուսակցությունից դուրս գալը»[19]։ Ուոթերսթոնը նաև լիբերալիստական The Nation ամսագրի համար հայտնվել է հեռուստատեսային գովազդային հոլովակներում և տպագիր հրատարակություններում։
2002 թվականին New York Landmarks Conservancy հին շենքերի պահմպանման կազմակերպության կողմից Ուոթերսթոնը և իր գործընկեր Ջերի Օրբահը «Օրենքով և կարգով» ֆիլմի համար արժանացան «Կենդանի օրենտիրներ» մրցանակին։
Տարի | Հայերեն անվանում | Բնագիր անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1974 | ֆ | «Մեծն Գեթսբին» | The Great Gatsby | Նիկ Քերրաուեյ |
1975 | ֆ | «Ճանապարհորդություն վախով» | Journey into Fear | պարոն Գրեմ |
1978 | ֆ | «Այծեղջուրը »մենակ է | Capricorn One | Պիտեր ՈՒլլիս |
1978 | ֆ | «Ինտերյերներ» | Interiors | Մայք |
1979 | ֆ | «Արծվի թև» | Eagle's Wing | «Սպիտակ ցուլ» |
1979 | հֆ | «Ընկերական կրակ » | Friendly Fire | Սի Դի Բրայան |
1980 | ֆ | «Դրախտի դարպասները» | Heaven's Gate | Ֆրենկ Կանտոն |
1980 | մհֆ | «Օպենհեմեր» | Oppenheimer | Ռոբերտ Օպռնգեյմեր |
1984 | ֆ | «Մահվան դաշտը» | The Killing Fields | Սիդնեյ Շենբերգտ |
1985 | ֆ | «Զգուշացում» | Warning Sign | Սել Մորզ |
1986 | ֆ | «Հաննան և նրա քույրերը» | Hannah and Her Sisters | Դևիդ |
1986 | ֆ | «Միայն ընկերների միջև» | Just Between Friends | Գարրի Քրենդալլ |
1987 | ֆ | «Սեպտեմբեր» | September | Պիտեր |
1989 | ֆ | «Բարի գալուստ տուն» | Welcome Home | Վուդի |
1989 | ֆ | «Հանցագործություններ և հանցանքներ» | Crimes and Misdemeanors | Բեն |
1990 | ֆ | «Բանավեճ» | Mindwalk | Ջեկ Էդվարդս |
1991 | ֆ | «Մարդը լուսնի վրա» | The Man in the Moon | Մետտյու Տրանտ |
1991—1993 | ս | «Ես կթռչեմ» | I’ll Fly Away | Ֆորրեստ Բետֆորդ |
1993 | ֆ | «Հողի գերիները» | A Captive in the Land | Ռոյս |
1994 | հֆ | «Դևիդի մայրը» | David's Mother | Ջոն Նիլյս |
1994 | ֆ | «Մարդասպան մայրը» | Serial Mom | Յուդժին Սատֆին |
1994—2010 | ս | «Օրենք և կարգ» | Law & Order | Ջեկ Մակկոն |
1995 | ֆ | «Օգոստոս Քինգի ճանապարհորդությունը» | The Journey of August King | Մումի Ռայթ |
1997 | ֆ | «Ստվերային դավադրություն» | Shadow Conspiracy | նախագահ |
1997—1999 | ս | «Սպանությունների բաժին» | Homicide: Life on the Street | Ջեկ Մակկոն |
2000 | մս | «Գրիֆիններ» | Family Guy | Դոկտոր Կապլան |
2000—2018 | ս | «Օրենք եւ կարգ։ հատուկ կորպուս» | Law & Order: Special Victims Unit | Ջեկ Մակկոն |
2002 | հֆ | «Մեթյու Շեպարդի Պատմությունը» | The Matthew Shepard Story | Դենիս Շեպարդ |
2003 | ֆ | «Ամուսնալուծություն» | Le Divorce | Չեստեր Ուոկկեր |
2005 | ս | «Օրենքը և կարգը․ երդվյալ ատենակալների դատարանը» | Law & Order: Trial by Jury | Ջեկ Մակկոն |
2007 | ս | «Ապագայի քրոնիկները» | Masters of Science Fiction | Հավելմեն |
2012—2014 | ս | «Լուրեր» | The Newsroom | Չարլի Սկիններ |
2013 | ս | «Ջո» | Jo | Դեվիդ Զիֆկին |
2015 | ֆ | «Անեստեզիա» | Anesthesia | պրոֆեսոր Ուոլտեր Զարրոու |
2015 | ս | «Գրեյսը և Ֆրենկին» | Grace and Frankie | Սոլ Բերգսթայն |
2016 | ֆ | «Վտանգավոր խաղ Սլոուն» | Miss Sloane | Ջորջ Դյուպոն |
2017 | ս | «Մոռացված Աստծո կողմից» | Godless | Ջոն Կուկ |
2018 | ֆ | «Ըստ սեռի» | On the Basis of Sex | Էրվին Գրիսվոլդ |
Մրցանակ | Արարողության տարին | Անվանակարգ | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
«Օսկար» | Օսկար լավագույն դերասանի համար | «Մահվան դաշտը» | Անվանակարգ | |
BAFTA | Հեռուստատեսությունում տղամարդու լավագույն դերի համար | «Օպենհայմեր» | Անվանակարգ | |
Տղամարդու լավագույն դեր | «Մահվան դաշտը» | Անվանակարգ | ||
«Թոնի» | Տղամարդու լավագույն դերը ներկայացման մեջ | «Էյբ Լինկոլյն Իլլինոյսում» | Անվանակարգ | |
«Ոսկե գլոբուս» | Լավագույն դերասանական դեբյուտը տղամարդկանց դերում | «Մեծ Գեթսբի» | Անվանակարգ | |
երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար | Անվանակարգ | |||
Տղամարդու լավագույն դերը մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում | «Օպենհայմեր» | Անվանակարգ | ||
Տղամարդու լավագույն դերը՝ դրամայում | «Մահվան դաշտը» | Անվանակարգ | ||
Հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերը | «Ես կթռչեմ» | Անվանակարգ | ||
Հաղթանակ | ||||
«Օրենք և կարգ» | Անվանակարգ | |||
«Էմմի» | Երկրորդ պլանի լավագույն դերասանը դրամայում | «Ապակե գազանանոց» | Անվանակարգ | |
Լավագույն դերասան դրամատիկական սերիալում | «Ես կթռչեմ » | Անվանակարգ | ||
Անվանակարգ | ||||
Տղամարդու լավագույն դերը մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում | «I'll Fly Away: Then and Now» | Անվանակարգ | ||
Լավագույն տեղեկատվական սերիալ | «Կորցրած քաղաքակրթությունը» | Հաղթանակ | ||
Լավագույն դերասան դրամատիկական սերիալում | «Օրենք և կարգ» | Անվանակարգ | ||
Անվանակարգ | ||||
Անվանակարգ | ||||
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ | Լավագույն դերասանական կազմը դրամատիկական սերիալում | «Օրենք և կարգ» | Անվանակարգ | |
Անվանակարգ | ||||
Անվանակարգ | ||||
Տղամարդու լավագույն դերը դրամատիկական սերիալում | Անվանակարգ | |||
Լավագույն դերասանական կազմը դրամատիկական սերիալում | Անվանակարգ | |||
Տղամարդու լավագույն դերը դրամատիկական սերիալում | Հաղթանակ | |||
Լավագույն դերասանական կազմը Դրամատիկ սերիալում | Անվանակարգ | |||
Լավագույն դերասանական կազմը դրամատիկական սերիալ | Номинация | |||
Անվանակարգ | ||||
Անվանակարգ | ||||
Անվանակարգ | ||||
«Արբանյակ» | Լավագույն դերասան դրամատիկական սերիալում | «Օրենք և կարգ» | Անվանակարգ | |
Անվանակարգ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.