From Wikipedia, the free encyclopedia
Սեմ Կուկ (անգլ.՝ Sam Cooke, պաշտոնական անունը Սեմուել Կուկ, ծնված հունվարի 22, 1931[1][2][3][…], Քլարքսդեյլ, Միսսիսիպի, ԱՄՆ[4] և Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[5] - դեկտեմբերի 11, 1964[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), երգիչ, սոուլ ոճ։ Allmusic-ի գնահատմամբ Սեմ Կուկը համարվում է
Սեմ Կուկ | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Samuel Cooke |
Նաև հայտնի է որպես | Sam Cooke |
Ծնվել է | հունվարի 22, 1931[1][2][3][…] Քլարքսդեյլ, Միսսիսիպի, ԱՄՆ[4] կամ Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[5] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 11, 1964[1][2][3][…] (33 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Ժանրեր | ռիթմ էնդ բլյուզ, սոուլ և գոսպել |
Մասնագիտություն | երգիչ, դաշնակահար, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող, կիթառահար և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Specialty? |
Կրթություն | Ուենդել Ֆիլիպս Ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | samcooke.com |
Sam Cooke Վիքիպահեստում |
Բոլոր ժամանակների սոուլ երաժշտության հայրը՝ իր ձայնով, ճաշակով և ոճով, ոչ միայն աֆրոամերիկացիների շրջանում, այլ նաև՝ սպիտակամորթների:
Չիկագոյում քրիստոնեական խմբում Կուկը եղել է 8 երեխաների շարքում։ Ինչպես մյուս երեխաները, Կուկը նույնպես փոքր հասակից երգել է եկեղեցական խոռում, իսկ երեկոյան զբաղեցրել է բոլորին իր ձայնով։ 1950-ական թվականներին Կուկը մտնում է կամավորական ավետարանականների խումբ։ Այստեղ նա շատ արագ սիրվեց ավետարանականների կողմից։ Դրա հետ մեկտեղ Կուկը երազում էր ավելի մեծ ճանաչման մասին և ոչ միայն սևամորթների շրջանում։ Նրա առաջին քայլը դեպի հայտնություն հանդիսացավ «Loveable» երգը, որը գրվել է 1956 թվականին։ Որպեսզի չնեղացնի իր խմբին (ավետարանականներին) նրա սկավառակը դուրս եկավ «Դեյլ Կուկ» անունով։ Սակայն գաղտնիքը երկար չպահպանվեց և Կուկը ստիպված եղավ խզել իր կապերը խմբի հետ։
Կուկի ճակատագիրն էր կրկնել հաջողությունը մեկ անգամ, սակայն նրա ամեն սկավառակի շնորհանդեսից հետո նրա փառքն ավելի ու ավելի էր աճում։ Ամեն ամիս Կուկի երգացանկն ավելանում էր մի նոր երգով, դրանցից են.
1960 թվականից սկսած Կուկի երգերն ավելի են նվազել, որովհետև Կուկն աշխատում էր ստեղծել իր սեփական երաժշտությունը, նա սկսեց աշխատել ինքնուրույն և ձայնագրեց հենց իր երգերը։
1964 թվականի դեկտեմբերի 11-ի առավոտյան Կուկի կյանքը խլեց ատրճանակից դուրս եկած կրակոցը։ 33-ամյա երգչի մահը շատ տարօրինակ էր, որոնք մինչ օրս էր քննարկման դաշտում են։ Նրա դիակը հայտնաբերվել է մերկ (միայն կոշիկներով և վերարկուով) մի էժան մոթելում, որը գտնվում էր Լոս Անջելեսում։ Կան շատ վարկածներ նրա մահվան վերաբերյալ, բայց ամենատարածվածը և ամենայն հավանականությամբ իրական պատմությունը հետևյալն է. մահը կատարվել է ինքնապատշտպանության ընթացքում, նա կանչել է օգնություն մոտ գտնվող մարդկանցից։ Ըստ վարկածներից մեկի Կուկին սպասնել են ռասիզմի պատճառով[6][7][8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.