Սեխ (լատին․՝ Cucumis melo), դդմազգիների ընտանիքի (cucurbitaceae) Cucumis ցեղին պատկանող բոստանային մշակաբույս։ Աչքի է ընկնում յուրահատուկ բուրումնավետությամբ և համով։ Մեծ տեղ է գրավում ժողովրդական սննդում։ Հայտնի է 10 տեսակ։

Մանրամասն տեղեկատվություն ՞Սեխ, Գիտական դասակարգում ...
Սեխ
Thumb
Սովորական սեխ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Դդմածաղկավորներ
Ընտանիք Դդմազգիներ
Ցեղ Սեխ
Լատիներեն անվանում
Cucumis melo
Linnaeus, 1753


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

Փակել

Սեխի հայրենիքը համարվում է Կենտրոնական Ասիան և Փոքր Ասիան։ Սեխը ջերմա և լուսասեր բույս է, չորադիմացկուն է, աճում է աղի հողերում։ Սեխի պտուղը գնդաձև կամ էլիպսաձև, դեղին, կանաչ, շականակագույն կամ սպիտակ գույնի։ Հասունանում է 2-ից մինչև 6 ամիս ընկած ժամանակահատվածում։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 3 տեսակ՝

  • Սեխ սովորական (M. sativus),
  • Սեխ մանրապտուղ կամ Շամամ (M. dudaim),
  • Սեխ մոլախոտային (M. agrestis

Աճում է հիմնականում Արարատյան դաշտում։ Մշակության մեջ առավել տարածված է մշակովի սեխը։

Ստուգաբանություն

Thumb
Սեխի ծաղիկը

Սեխի ծագման հնագույն օջախներն են համարվում Փոքր Ասիան, Իրանը, Աֆղանստանը և Միջին Ասիայի երկրները։ Հենց այդ երկրներում են ներկայումս կենտրոնացված սեխի հիմնական ենթատեսակները, ինչպես նաև դաշտամոլախոտային կիսամշակովի տեսակները։ Ասիական երկրներից սեխը տարածվել է Եվրոպայում և Ամերիկայում[1]։

Սովորաբար բացատրվում է որպես «ուռճացված, ուռած պտուղը»։

Պատմություն

Առաջին հիշատակությունը (լատին․՝ pepones) հայտնաբերվել է Աստվածաշնչում (Թուոց 11:5)։

Վայրի սեխը այժմ չի հանդիպում։ Եվրոպայում սեխի մասին իմացել են Միջին դարերում։ Ռուսաստանում հայտնաբերվել է Վոլգայի տարածաշրջանում բերվել է 15-16-րդ դարերում Կենտրոնական Ասիայից։

Բուսաբանական նկարագիր

Ցողունը կողավոր է, գետնատարած, փռված, ճյուղավորվող, երկարություն' 2-2,5 մ։ Միամյա բույս է. ցողունն հնգակյունանի է, սնամեջ, կոպիտ թավոտությամբ, 1-3 մետր երկարությամբ և առաջ ճյուղավորվող։ Հիմնական ճյուղավորությունները միջինում 3-ից 6-ն են և ավելի։ Երկարացողուն տեսակների ցողունը լինում է 1,5 մետր և ավելի։ Արմատային համակարգը բավականին հզոր, խորը գնացող և առատ ճյուղավորված։ Տերևները պարզ են, խոշոր, երիկամաձև, տերևանութներում կան բեղիկներ սրտաձև կամ հնգանկյուն՝ հինգ խոշոր ջղերով և կոպիտ թավով[1]։ Ծաղիկները բաժանասեռ են (հանդիպում են նաև երկսեռ)։ Արական ծաղիկները փնջերով են՝ տերևանութներում, իգականները՝ մեկական։ Պտուղը բազմասերմ կեղծ հատապտուղ է՝ տարբեր ձևերի (կլոր, ձվաձև, տանձաձև, գլանաձև, տափակ և այլն) և մեծության (200 գ- 16 կգ)։ Պտղի մակերևույթը հարթ է, կողավոր, ցանցապատ, կնճռոտ և այլն, կեղևը՝ սպիտակ, դեղին, կանաչ, դարչնագույն, նարնջագույն և այլն։ Պտղամիսը սպիտակ է, կանաչավուն, կարմրավարդագույն, նարնջագույն։

Կիրառություն

Thumb
Կտրատված սեխն ափսեի մեջ

Հիմնականում օգտագործվում է թարմ վիճակում, որպես քաղցր, բուրավետ և հյութալի սննդատեսակ։ Շաքարի քանակը սեխում կախված է ենթատեսակից և կարող է հասնել 3,6-ից մինչև 14 %-ի Բացի թարմ գործածությունից, սեխը մեծապես օգտագործվում է նաև մուրաբաների, ցուկատների, կոմպոտների, չրերի և թանձրուկի (մեղր) արտադրության մեջ, իսկ սերմերը ծեծած վիճակում նույնիսկ օգտագործում են որոշ կերակուրների մեջ[1]։

Պտուղն օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, մարմելադ, պովիդլո, չիր, շաքարաչիր, մեղր)։ ՀՀ-ում մշակվում են Շալախ (վաղահաս), Սնեյվազ (միջահաս), Մասիս 2 (միջին ուշահաս) և այլ սորտեր։

Ճապոնական «միդորի» կոչվող լիկյորում օգտագործվում է սեխի համային հավելում[2]։

Քիմիական կազմ

Սեխերն հարուստ են կալիումով, ինչպես նաև A և C վիտամիններով, պարունակում է շաքար (16-18 % և. ավելի), վիտամին C (մինչև 60 մգ %), կարոտին (A-նախավիտամին), պեկտինային նյութեր, հանքային աղեր և այլն[3]։

Հոմանիշներ

Ըստ The Plant List տվյալների Cucumis melo L. տեսակի հոմանիշները մտնում են հետևյալ անվանումները[4].

Տարատեսակներ

  • Cucumis melo subsp. agrestis
  • Cucumis melo subsp. melo
  • Cucumis melo subsp. melo var. cantalupensis
  • Cucumis melo subsp. melo var. chito
  • Cucumis melo subsp. melo var. conomon
  • Cucumis melo subsp. melo var. flexuosus
  • Cucumis melo subsp. melo var. inodorus
  • Cucumis melo subsp. melo var. momordica
  • Cucumis melo subsp. melo var. texanus

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.