![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ec/Downpour_in_Chinatown.jpg/640px-Downpour_in_Chinatown.jpg&w=640&q=50)
Սելավ
From Wikipedia, the free encyclopedia
Սելավ, լեռնային գետերի հուներում հանկարծահաս, մեծ քայքայիչ ուժով, կարճատև, բավական մեծ արագության (մինչև 10 մ/վ և ավելի) ցեխային, ցեխաքարային զանգվածահոսք։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ec/Downpour_in_Chinatown.jpg/640px-Downpour_in_Chinatown.jpg)
Սելավները սովորաբար ձևավորվում են ջրհավաք ավազանի սահմաններում թափվող տեղատարափ մթնոլորտային տեղումներից, մակերևութային հեղուկ հոսքից և տարվա չորային ժամանակաշրջանում լեռնային ապարների հողմահարումից գոյացած կուտակումներից։
Ջրի մակարդակը կտրուկ բարձրանում է, և ջրում կոշտ նյութերի պարունակությունն ավելանում է 10-75 %-ով։ Երբեմն սելավ ձևավորվում է ձյան, սառցադաշտային բուռն հալքից, ջրամբարների վթարից։ Իր կործանարար ուժով հայտնի է Գետառի 1946 թվականի սելավը։