From Wikipedia, the free encyclopedia
Սեթ Վուդբերի ՄաքՖարլեյն[3] (անգլ.՝ Seth Woodbury MacFarlane, հոկտեմբերի 26, 1973[1][4][5][…], Քենթ, Կոնեկտիկուտ[1]), ամերիկացի դերասան, հնչյունավորող, անիմատոր, սցենարիստ, կատակերգու, պրոդյուսեր, ռեժիսոր և երգիչ։ Հանդիսատեսին առավել հայտնի է որպես «Գրիֆինների ընտանիքը» (1999–2002 թթ., 2005 թ.–այժմ) անիմացիոն սիթքոմի ստեղծող և «Ամերիկյան հայրիկ» (2005 թ.–այժմ), «Կլիվլենդի շոու» (2009–2013 թթ.) անիմացիոն սիթքոմների համաստեղծող, որոնցում կատարել է նաև բազմաթիվ հնչյունավորումներ։
Ծնվել և մեծացել է Կոնեկտիկուտ նահանգի Քենթ ավանում։ Ռոդ Այլենդի դիզայնի դպրոցում անցկացրած տարիներին սովորել է անիմացիա և ստացել բակալավրի աստիճան կերպարվեստի ոլորտում։ Կարիերայի նախնական տարիներին աշխատել է «Հաննա-Բարբերա» անիմացիոն ստուդիայում, որպես «Ջոննի Բրավո», «Կովն ու հավը», «Դեքստերի լաբորատորիան», «Ես աքիս եմ» և «Լարի և Սթիվ» մուլտսերիալների անիմատոր և սցենարիստ։
1999 թվականին ՄաքՖարլեյնը «20th Century Fox» ընկերության հետ համատեղ ստեղծում է սեփական շոուն՝ «Գրիֆինների ընտանիքը» (անգլ. անվանում՝ Family guy, թարգմանաբար՝ «Ընտանիքի մարդ»), որն արագորեն սկսում է մեծ ժողովրդայնություն վայելել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.