From Wikipedia, the free encyclopedia
«Սարսափի հովիտ», անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի դետեկտիվ պատմվածք, որը հրատարակվել է 1915 թվականին։ Շերլոկ Հոլմսի մասին Արթուր Կոնան Դոյլի վերջին 4 պատվածքներից մեկն է։ Պատմվածքի սյուժեն որոշ չափով հիմնված է իրական դեպքերի վրա։
Սարսափի հովիտ անգլ.՝ The Valley of Fear | |
---|---|
Հեղինակ | Արթուր Կոնան Դոյլ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և քրեական |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | պրոֆեսոր Մորիարտի, Շերլոկ Հոլմս, բժիշկ Վաթսոն և Inspector MacDonald? |
Նկարագրում է | Միացյալ Թագավորություն |
Շարք | Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին և Շերլոք Հոլմսի մատենագիտություն |
Նախորդ | Շերլոկ Հոլմսի վերադարձը |
Հաջորդ | Նրա հրաժեշտի խոնարհումը (ժողովածու) |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | George H. Doran Company? |
Հրատարակման տարեթիվ | 1915 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/the-valley-of-fear |
The Valley of Fear Վիքիպահեստում |
Առաջին հրատարակումը տեղի է ունեցել «Strand Magazine» ամսագրում 1914 թվականի սեպտեմբերից մինչև 1915 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում։ Առանձին հրատարակումը տեղի է ունեցել Նյու Յորքում։
Արդեն 1914 թվականի նոյեմբերին պատմվածքը թարգմանվեց ռուսերեն և տպագրվեց «Կյանքը և դատարանը» ու «Օգոստոս» ամսագրերում։ ԽՍՀՄ-ում մինչև 1990 թվականը պատմվածքի թարգամնություններն երեք անգամ տպագրվել են. 1925 թվականին «Կարմիր համայնապատկեր» թերթում («Եռանկյունը շրջանի մեջ» անունով), 1996 թվականին «Արևելքի աստղ» և 1986 թվականին «Հերթափոխ» ամսագրերում[1]։ Գոյություն ունեն վարկածներ, որ այս գրքի հրատարակումը ԽՍՀՄ-ում խստորեն արգելված էր[2]։
Առաջին մասում Շերլոկ Հոլմսը կոդավորված նամակ է ստանում Մորիարտիի օգնականներից մեկի կողմից, որում հայտնում էր, որ ոմն պարոն Դուգլասի նկատմամբ հարձակում է պլանավորված։ Հինգ րոպե անց Բեյքեր սթրիտի տուն են գալիս Սկոտլենդ Յարդի քննիչ Մակդոնալդը և հայտնում, որ պարոն Դուգլասը սպանված է սեփական ամառանոցում։ Պատմությունը Հոլմսին հետաքրքիր է թվում, և նա հետաքննությունն իր ձեռքն է վերցնում։ Հանցագործության վայրի հետազոտումից և վկաներին քննելուց հետո Հոլմսը հանգում է այն եզրակացությանը, որ սպանվածն ընդհանրապես պարոն Դուգլասը չէ, այլ նա, ով ցանկանում էր նրան սպանել։
Երկրորդ մասում պատմվում է, որ Վյորդի Էդվարդսը՝ Պինկերտոնների կազմակերպության քննիչը, Մակ-Մեդրո անվան ներքո ժամանել է Վերմիսու քաղաք, որպեսզի «Մաքրողների» միության մեջ անդամագրվի և ոչնչացնի այն։ Նրան ամեն ինչ հաջողվում է, սակայն դրանից հետո կազմակերպության որոշ անդամներ ազատության մեջ են հայտնվում, և Բյորդի Թդվարդը փախչում է Դուգլաս։ Չնայած պատմության բարեհաջող ավարտին՝ Էդվարդսին այդպես էլ չի հաջողվում փրկվել. նա մահանում է, սակայն արդեն պարոն Մորիարտիի վարձու մարդասպանի ձեռքից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.