Սատուրնի արբանյակներ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Սատուրնի արբանյակներ, Սատուրն մոլորակի բնական արբանյակներ։ Այսօրվա դրությամբ հայտնի են Սատուրնի 62 արբանյակ հաստատված ուղեծրերով, որոնցից 53-ը ունեն սեփական անուններ։ Արբանյակների մեծ մասը կազմված է լեռնային ապարներից և սառույցից։ Սատուրնի 23 արբանյակները կանոնավոր են, իսկ 38-ը՝ անկանոն։ Անկանոն արբանյակները բաժանվում են իրենց ուղեծրերի հատկությունների համաձայն՝ ինուիտյան, նորվեգական և գալիական խմբերի։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ամենամեծ արբանյակը՝ Տիտանը, որի տրամագիծը կազմում է 5 100 կմ, Արեգակնային համակարգի մեծությամբ երկրորդ արբանյակն է Գանիմեդից հետո։ Տիտանը միակ արբանյակն է, որը ունի շատ խիտ մթնոլորտ։