![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/77/Swq2.jpg/640px-Swq2.jpg&w=640&q=50)
Սավաննա/Հիլթոն Հեդ միջազգային օդանավակայան
From Wikipedia, the free encyclopedia
Սավաննա/Հիլթոն Հեդ միջազգային օդանավակայան (անգլ.՝ Savannah/Hilton Head International Airport[1] (IATA: SAV[2], ICAO: KSAV, FAA LID: SAV)), առևտրային և ռազմական նշանակության օդանավակայան Ամերիկայի Միացյալ Նահանգների Ջորջիա նայանգի Սավաննա քաղաքում։ Օդանավակայանը ճանապարհորդներին հնարավորություն է տալիս այցելել Սավաննա և Հիլթոն Հեդ կղզի, Հարավային Կարոլինա, ինչպես նաև հարևան տարածքներ, ներառյալ Բլաֆթոն, Բոֆորտ և ափամերձ Ջորջիայի Ոսկե կղզիներ։
Սավաննա/Հիլթոն Հիդ միջազգային օդանավակայան Savannah/Hilton Head International Airport | |||
---|---|---|---|
IATA: SAV – ԻԿԱՕ: none – FAA: SAV | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | հանրային | ||
Ծառայում է | Սավաննա և Հիլթոն Հեդ | ||
Բարձրացում ԲԾՄ | 30 ոտնաչափ ֆտ / 15 մ մ | ||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
ֆտ | մ | ||
10/28 | 9,351 | բետոն | |
1/19 | 7,002 | բետոն | |
Վիճակագրություն (2023) | |||
ուղևորներ | 3,897,532 | ||
թռիչքներ | 111,948 | ||
ինքնաթիռներ | 150 | ||
Սավաննա/Հիլթոն Հեդ միջազգային օդանավակայանը պատկանում է Սավաննա քաղաքին և կառավարվում է Սավաննայի օդանավակայանի հանձնաժողովի կողմից, այն գտնվում է 13 կմ հյուսիս-արևմուտք Սավաննա պատմական թաղամասից։ Օդանավակայանի ուղևորային տերմինալը ուղղակիորեն հասանելի է Սավաննա և արվարձանային Պուլեր քաղաքների միջև միջպետական 95 համարի ճանապարհից։ Նրա նախկին անվանումներն են Սավաննայի միջազգային օդանավակայանը, Թրևիս Ֆիլդ և Չաթեմ Ֆիլդ։
Օդանավակայանը ներառվել է 2011-2015 թվականների Օդանավակայանների Ինտեգրված համակարգերի ազգային պլանում, որը դասակարգել է այն որպես առաջնային առևտրային սպասարկման օդանավակայան, քանի որ տարեկան սպասարկել է ավելի քան 10․000 ուղևորի[3]։ ԱՄՆ մաքսային կառույցները գործում են դաշտում, իսկ օդանավակայանը Միացյալ Նահանգների արտաքին առևտրային գոտու մի մասն է։