From Wikipedia, the free encyclopedia
Սառա Իլոնկա Դեբրից (գերմ.՝ Sara Ilonka Däbritz, փետրվարի 15, 1995[1][2], Ամբերգ, Բավարիա, Գերմանիա[2]), գերմանացի ֆուտբոլիստ, ֆրանսիական «Լիոն» ակումբի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2016 թվականի օլիմպիական չեմպիոն, 2013 թվականի Եվրոպայի չեմպիոն։
Իր պատանեկան կարիերան Սառա Դեբրիցը սկսել է «Վեյդեն» և «Ֆրայբուրգ» ակումբներում, որից հետո 2012 թվականին ընդգրկվել է «Ֆրայբուրգի» մեծահասակների թիմում։ 2015 թվականի ամռանը նա տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»[3],որի հետ առաջին մրցաշրջանում հաղթեց Բունդեսլիգան[4], իսկ 2019 թվականին 3 տարվա պայմանագիր է կնքել ֆրանսիական «ՊՍԺ»-ի հետ[5]։
Սառա Դեբրիցը 2010 թվականից հանդես է եկել Գերմանիայի պատանեկան և երիտասարդական տարբեր թիմերում՝ նրանց կազմում դառնալով մինչև 17 տարեկան աղջիկների Եվրոպայի 2012 թվականի առաջնության հաղթող[6] և մինչև 20 տարեկան աղջիկների աշխարհի 2014 թվականի առաջնության[7]։
Երկրի կանանց գլխավոր թիմում մարզուհին նորամուտը նշել է 2013 թվականի հունիսի 29-ին՝ 78-րդ րոպեին փոխարինման դուրս գալով ճապոնուհիների դեմ ընկերական խաղում[8]։ Չնայած այն հանգամանքին, որ 18-ամյա Դեբրիցը Եվրոպայի 2013 թվականի առաջնության մեկնարկի ժամանակ հավաքականի կազմում անցկացրել է ընդամենը մի քանի րոպե, թիմի գլխավոր մարզիչ Սիլվիա Նայդը նրան ընդգրկել է մրցաշարի հայտացուցակում[9],գերմանուհիների համար հաղթական դարձած[10]։ Երկու տարի անց ֆուտբոլիստը հրավիրվել է նաև ազգային հավաքական՝ մասնակցելու Կանադայում կայացած աշխարհի առաջնությանը, և արդեն Կոտ դ ' Իվուարի դեմ առաջին խաղում, փոխարինման դուրս գալով ընդմիջմանը, խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում[11]։
2016 թվականին Սառա Դեբրիցը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի կանանց ֆուտբոլի մրցաշարին, որը հաղթական է դարձել Գերմանիայի հավաքականի համար[12]։ Օլիմպիադայում աղջիկը իր թիմի կողմից մասնակցել է հինգ հանդիպման և երեք անգամ կարողացել է աչքի ընկնել խփած գոլերով։
Սառա Դեբրիցի հանդիպումները և գոլերը Գերմանիայի հավաքականում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Մրցույթ | |
1 | 2013 թվականի հունիսի 29 | Ճապոնիա Կանանց Ճապոնիա ֆուտբոլի հավաքական | 4:2 | — | Ընկերական խաղ | |
2 | 2013 թվականի հուլիսի 17 | Նորվեգիա Կանանց Նորվեգիայի ֆուտբոլի հավաքական | 0:1 | — | 2013 թվականի ԿԱԵ | |
3 | 2013 թվականի հուլիսի 21 | Իտալիա Իտալիայի կանանց ֆուտբոլի հավաքական | 1:0 | — | 2013 թվականի ԿԱԵ | |
4 | 2013 թվականի սեպտեմբերի 21 | Ռուսաստան Ռուսաստան կանանց ֆուտբոլի հավաքական | 9:0 | — | Ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնություն 2015 (ՈՒԵՖԱ ընտրական մրցաշար) | |
5 | 2013 թվականի հոկտեմբերի 26 | Սլովենիա Սլովենիայի ֆուտբոլի կանանց հավաքական ընտրական մրցաշար | 13:0 | — | 2015 թվականի Ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնություն | |
6 | 2013 թվականի հոկտեմբերի 30 | Խորվաթիա Խորվաթիայի կանանց ֆուտբոլի հավաքական | 4:0 | — | 2015 թվականի Ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնություն | |
7 | 2013 թվականի նոյեմբերի 23 | Սլովակիա Սլովակիայի կանանց ֆուտբոլի հավաքական | 6:0 | — | 2015 թվականի Ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնություն | |
8 | 2014 թվականի մարտի 5 | Իսլանդիա Իսլանդիա կանանց ֆուտբոլի հավաքական | 5:0 | — | 2014 թվականի Ալգարվեյի գավաթ | |
9 | 2014 թվականի մարտի 7 | Չինաստան Չինաստանի կանանց ֆուտբոլի հավաքական | 1:0 | — | 2014 թվականի Ալգարվեյի գավաթ | |
10 | 2014 թվականի մարտի 10 | Նորվեգիա Նորվեգիայի կանանց ֆուտբոլի հավաքական | 3:1 | — | 2014 թվականի Ալգարվեյի գավաթ | |
11 | 2015 թվականի հունիսի 7 | Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար կանանց ֆուտբոլի հավաքական | 10:0 | 1 | 2015 թվականի Ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնություն | |
12 | 2015 թվականի հունիսի 11 | Նորվեգիա Նորվեգիա կանանց ֆուտբոլի հավաքական | 1:1 | — | 2015 թվականի կանանց աշխարհի առաջնություն | |
13 | 2015 թվականի հունիսի 15 | Թաիլանդ Թաիլանդի կանանց ֆուտբոլի հավաքական | 4:0 | 1 | 2015 թվականի կանանց աշխարհի առաջնություն | |
14 | 2015 թվականի հունիսի 26 | Ֆրանսիա Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի հավաքական | 1:1 (պենալտի 5:4) | — | 2015 թվականի կանանց աշխարհի առաջնություն | |
15 | 2015 թվականի հուլիսի 4 | Անգլիա Անգլիայի կանանց ֆուտբոլի հավաքական | 0:1 | — | 2015 թվականի կանանց աշխարհի առաջնություն | |
16 | 2016 թվականի օգոստոսի 3 | Զիմբաբվե Զիմբաբվեի կանանց ֆուտբոլի հավաքական | 6:1 | 1 | 2016 թվականի կանանց ամառային օլիմպիական խաղեր | |
17 | 2016 թվականի օգոստոսի 6 | Ավստրալիա Ավստրալիայի կանանց ֆուտբոլի հավաքական | 2:2 | 1 | 2016 թվականի կանանց ամառային օլիմպիական խաղեր | |
18 | 2016 թվականի օգոստոսի 12 | Չինաստան Չինաստանի կանանց ֆուտբոլի հավաքական | 1:0 | — | 2016 թվականի կանանց ամառային օլիմպիական խաղեր | |
19 | 2016 թվականի օգոստոսի 16 | Կանադա Կանադայի կանանց ֆուտբոլի հավաքական | 2:0 | 1 | 2016 թվականի կանանց ամառային օլիմպիական խաղեր | |
20 | 2016 թվականի օգոստոսի 19 | Շվեդիա Շվեդիայի կանանց ֆուտբոլի հավաքական | 2:1 | — | 2016 թվականի կանանց ամառային օլիմպիական խաղեր |
Ընդհանուր՝ 70 խաղ / 16 գոլ, 19 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 10 պարտություն
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.