Սան Խուան դե լոս Ռեյես
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սան Խուան դե լոս Ռեյես (իսպ.՝ Monasterio de San Juan de los Reyes), ֆրանցիսկյան կաթոլիկ եկեղեցի Իսպանիայի Տոլեդո քաղաքում։ Հիմնադրվել է 15-րդ դարի վերջին կաթոլիկ արքաներ Իզաբել I-ի և Ֆերդինանդ II-ի կողմից։
Սան Խուան դե լոս Ռեյես | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Տոլեդո |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Toledo? |
Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ |
Ճարտարապետ | Juan Guas? |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն և Isabelline? |
Monastery of San Juan de los Reyes (Toledo) Վիքիպահեստում | |
sanjuandelosreyes.org |
Տոլեդոյի եկեղեցին հիմնադրվել է կաթոլիկ արքաների կողմից` ի հիշատակ 1476 թվականին Տորոյի ճակատամարտում պորտուգալացիների նկատմամբ տարած հաղթանակի, ինչը մեծ նշանակություն է ունեցել Իզաբելի` կաստիլական գահին բազմելու և իր արքայական իշխանությունը Կաստիլիայում ամրացնելու համար։ Եկեղեցու շինարարության համար տեղն ընտրվել էր Տոլեդոյի արևմտյան հատվածը` Տախո գետի բարձր ափը, որ գտնվում է Սան Մարտինի դարպասներից ոչ հեռու։ Եկեղեցու հիմնական կառույցների շինարարությունն ընթացել է 1477-1504 թվականներին, գլխավոր ճարտարապետը եղել է Խուան Գուասը։ Վանքն օծվել է ի պատիվ Հովհաննես առաքյալի. անվանումը թարգմանվում է այսպես` «Սուրբ Հովհաննեսի թագավորական եկեղեցի»։ Հիմնադրման ժամանակից մինչ օրս եկեղեցին պատկանում է Ֆրանցիսկյան միաբանությանը։
Ի սկզբանե եկեղեցին նախատեսված էր եղել որպես արքայական դամբարան։ Այդ պատճառով եկեղեցու պատերը զարդարված են արքայական զինանշաններով ու զինանշանային վահաններով[1]։ Սակայն 1492 թվականին Գրանադայի գրավումից հետո Իզաբելլա I-ն ու Ֆերդինանդ II-ը նման վայր նախատեսեցին Գրանադան[2]։
1808 թվականին՝ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ, ֆրանսիական զորքերը վանքն օգտագործել են որպես զորանոց` մեծ վնաս հասցնելով կառույցներին և ներքին հարդարանքին[1]։ Հետագայում վանքը վերանորոգվել է։
Վանքի ճարտարապետությունը իսաբելինո ոճի դասական օրինակ է, որ ձևավորվել է եվրոպական գոթիկայի հիման վրա, որին ներդաշնակորեն ձուլվել են մավրիտանական ճարտարապետության և մուդեխար ոճի տարրերը[3]։
Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում երկմակարդակ կամարակապ բաց պատշգամբները, որոնք զարդարված են քարե փորագրություններով։ Վանքի պատերին ներկայացված են Ռեկոնկիստայի ժամանակ մավրիտանական գերությունից ազատված քրիստոնյա գերիների կոփածո աշխատանքները։
Եկեղեցու տեսքն ունի ձգված լատինական խաչի տեսք` տրանսեպտի կարճ թևերով և երկարացված նավով (երկարություն` 55մ, լայնություն` 12 մ, բարձրություն` 30 մ)[4]։ Եզրային հատվածներում տեղակայված են կապելլաները` նավի յուրաքանչյուր կողմից երեքական և ևս երկուսը երգչախմբի համար նախատեսված մասի մոտ։ Գեղանկարչական խորանը ստեղծվել է 19-րդ դարում, իսկ նախնական տարբերակը ոչնչացել է նապոլեոնյան հարձակուների ժամանակ[4]։
Սան Խուան դե լոս Ռեյես եկեղեցին գործում է որպես ֆրանցիսկյան եկեղեցի։ Այն ունի 11 հիմնական եկեղեցական, որոնց օգնում են ժամանակավոր ուխտի եղբայրները[5]։
Զբոսաշրջիկների համար բաց է եկեղեցու մեծ մասը` ներառյալ կլուատրը։ Զբոսաշրջիկների մուտքը վճարովի է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.