Սան Դիեգոյի համալսարան
մասնավոր համալսարան Սան Դիեգոյում, Կալիֆորնիա, ԱՄՆ / From Wikipedia, the free encyclopedia
Սան Դիեգոյի համալսարան (անգլ.՝ University of San Diego, USD), մասնավոր կաթոլիկ հետազոտական համալսարան Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում։ 1949 թվականի հուլիսին գրանցվելով որպես Սան Դիեգոյի անկախ քոլեջ կանանց համար և Սան Դիեգոյի համալսարան (բաղկացած տղամարդկանց քոլեջից ու իրավաբանական դպրոցից)՝ 1972 թվականին այդ գիտական հաստատությունները միավորվել են Սան Դիեգոյի համալսարան անվան տակ[5]։ Այդ ժամանակից ի վեր համալսարանն ընդլայնվել է ու ներառել ինը բակալավրիատի և ասպիրանտուրայի դպրոցներ, ինչպես նաև Շայլի-Մարկոսի ճարտարագիտական դպրոցը, Ջոան Բ. Կրոկի անվան խաղաղության դպրոցը և իրավաբանական դպրոցը։ Իրականացնում է բակալավրիատի և ասպիրանտուրայի 89 ծրագրեր, ընդունում է մոտավորապես 9,073 բակալավրիատի, ասպիրանտուրայի և իրավագիտության ուսանողների։ Դասակարգված է բարձր հետազոտական գործունեություն իրականացնող դոկտորական համալսարանների «R2» շարքում[6]։
Սան Դիեգոյի համալսարան | |
---|---|
Տեսակ | մասնավոր համալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն |
Հիմնադրված է | 1949 |
Ընդհանուր անձնակազմ | 2365 մարդ (սեպտեմբեր 2020)[1] |
Անդամակցություն | Կրթության ամերիկյան խորհուրդ[2], Հետազոտական գրադարանների կենտրոն[3] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[4] |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Սան Դիեգո |
Հասցե | 5998 Alcala Park, San Diego, CA, 92110-2492[1] |
Կայք | sandiego.edu(անգլ.) |
University of San Diego Վիքիպահեստում |