Սան Դիեգոյի արվեստի թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սան Դիեգոյի արվեստի թանգարան (անգլ.՝ San Diego Museum of Art, կրճատ SDMA), թանգարան ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում, որը գտնվում է Balboa Park այգում[3]։ Թանգարանի հավաքածուն ներառում է 5-րդ հազարամյակից մինչ օրս ցուցադրված ցուցանմուշներ։ Ամեն տարի թանգարան է այցելում է մոտ կես միլիոն մարդ։
Սան Դիեգոյի արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Սան Դիեգո |
Վայր | Balboa Park? |
Ղեկավարության նստավայր | Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Հասցե | 1450 El Prado, Balboa Park, San Diego, CA 92101[1] |
Հիմնադրվել է | 1926[2] |
Տնօրեն | Reginald Poland?[2] |
Կայք | sdmart.org(անգլ.) |
Բացվել է 1926 թվականի փետրվարի 28- ին, որպես Կերպարվեստի պատկերասրահ (անգլ.՝ Fine Arts Gallery), ներկայիս անվանումը կրում է 1978 թվականից։ Թանգարանի շենքը նախագծվել է ճարտարապետներ Ուիլյամ Ջոնսոնի[4] (անգլ.՝ William Templeton Johnson) և Ռոբերտ Սնայդերի (անգլ.՝ Robert W. Snyder) կողմից՝ պլատերեսկոյի ոճով, որպեսզի ներդաշնակեցվի 1915 թվականի Պանամո-Կալիֆոռնիական ցուցահանդեսի մյուս շենքերի հետ։ Դոմինանտ ճակատը խիստ զարդարված դուռ է, որը ոգեշնչված է Սալամանկայի համալսարանի դռան բացվածքով։
Վալյադոլիդի տաճարը ազդել է արտաքին դիզայնի վրա, իսկ շենքի ինտերիերն ունի Իսպանիայի Տոլեդո քաղաքի Սանտա Կրուս (անգլ.՝ Santa Cruz Hospital) հիվանդանոցի մոտիվներ։ Շենքի կառուցման համար երկու տարի է պահանջվել։ Հովանավոր Էփլթոն Բրիջեսն (անգլ.՝ Appleton S. Bridges) այս շենքը նվիրել է քաղաքին շինարարության ավարտից հետո։ 1966 թվականին շենքին ավելացվել է արևմտյան թևը, իսկ 1974 թվականին՝ արևելյան թևը, ինչը զգալիորեն ավելացրել է ցուցահանդեսային տարածքը։ Ներկայումս մշակվում են թանգարանային համալիրի վերակառուցման ծրագրեր։
Ամեն ապրիլ ամսին, սկսած 1981 թվականից, Սան Դիեգոյի արվեստի թանգարանում անցկացվում է «կենդանի արվեստ» (անգլ.՝ «Art Alive») ցուցահանդես-ներկայացումը, երբ ծաղկի դիզայներները օգտագործում են ծաղիկներ և այլ օրգանական նյութեր[5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.