ամերիկացի գործարար From Wikipedia, the free encyclopedia
Սայրուս Հոլլ Մակկորմիկ, (15 փետրվար 1809 — 13 մայիս 1884) ամերիկացի գյուտարար,
McCormick Harvesting Machine Company ընկերության հիմնադիր, որն ավելի ուշ՝ 1902 թվականին դարձավ International Harvester-ի մասը[1].։
Մակկորմիկի հայրը 28 տարի շարունակ աշխատել է ձիու կալսիչի նախագծի վրա, որն այդպես էլ չկարողացավ ավարտին հասցնել։ 1830 թվականին գծագրերը փոխանցեց իր որդուն, Սայրուսին, որի 21 տարին լրացել էր[2]։ Մակկորմիկը հոր նախագիծը ավարտին հասցրեց մեկ ու կես տարում, կալսիչը աշխատելու ընթացքում ցուցադրեց 1831 թվականին, իսկ 1834 թվականին արտոնագրեց գյուտը։
1847 թվականին Սայրուս Մակկորմիկը տեղափոխվեց Չիկագո և իր երկու եղբայրների հետ հիմնադրեց գյուղատնտեսական սարքավորումների վաճառքի ոչ մեծ ընկերություն։ Մակկորմիկի ստեղծած կալսիչը շատ լավ էր վաճառվում շուկայավարական ոլորտում եղբայրների հնարամտության շնորհիվ։ Մակկորմիկ եղբայրները հիմնեցին ընկերության ներկայացուցչությունների ոչ մեծ ցանց, հատուկ պատրաստված մասնագետներով, որոնք կալսիչի աշխատանքը ցուցադրում էին դաշտում։
Իր գործունեության արդյունքում Սայրուս Մակկորմիկը 1918 թվականին ընդգրկվեց ԱՄՆ-ի 60 000 000 դոլար կարողությամբ ամենահարուստ մարդականց ցուցակում (657 միլիոն` հաշվի առնելով 2002 թվականի արժեզրկումը)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.