![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/aa/Simon_Cowell_in_December_2011.jpg/640px-Simon_Cowell_in_December_2011.jpg&w=640&q=50)
Սայմոն Քաուել
From Wikipedia, the free encyclopedia
Սայմոն Ֆիլիպ Քաուել (անգլ.՝ Simon Phillip Cowell, հոկտեմբերի 7, 1959(1959-10-07)[1][2], Լամբեթ, Լոնդոն), բրիտանացի հեռուստահաղորդավար, պրոդյուսեր, բարեգործ, հեռուստա և կինոարտադրությունների գործիչ, «Syco» ստուդիայի հիմնադիր և ղեկավար։ «Syco» ստուդիան զբաղվում է նոր երաժիշտ-կատարողներ գտնելով և ձայնագրելով։ Քաուելը բրիտանական շոուբիզնեսի կարևորագույն դեմքերից է և մի շարք հեղինակավոր հեռուստաշոուների՝ «American Idol», «Pop Idol», «The X Factor UK» և «Britain’s Got Talent» հեղինակ և ժյուրիի անդամ։ 2004 թվականին «Թայմս» ամսագիրը Քաուելին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում։ 2010 թվականին բրիտանական «New Statesman» ամսագիրը «2010 թվականի 50 ամենանշանավոր մարդկանց» ցանկում Քաուելին հատկացրել է 41-րդ հորիզոնականը։ «Sunday Times» պարբերականի գնահատմամբ 2015 թվականին Քաուելի կարողությունը կազմել է 325 միլիոն ֆունտ ստերլինգ։ Որպես ժյուրիի անդամ՝ Քաուելը հայտնի է սուր և քննադատական վերաբերմունքով մասնակիցների և նրանց տաղանդի նկատմամբ՝ այդ թվում նաև նրանց հասցեին հաճախ հնչեցրած ոչ պատշաճ կատակներով։ Քաուելը նաև հայտնի է որպես «Together for Short Lives» բարեգործական ծրագրի հովանավոր, որի նպատակը ծանր հիվանդ երեխաներին օգնելն է։ Քաուելը հաճախ է միլիոններ փոխանցում բարեգործական այդ ընկերությանը։
Սայմոն Քաուել անգլ.՝ Simon Phillip Cowell | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1959(1959-10-07)[1][2] (64 տարեկան) |
Ծննդավայր | Լամբեթ, Լոնդոն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դովեր քոլեջ, LVS Ascot? և Radlett Preparatory School? |
Երկեր | Սկուբի-Դու (մուլտֆիլմ, 2020) |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, գրող, գործ տվող արվեստի ասպարեզում, երաժշտական պրոդյուսեր, երաժշտական մենեջեր, կոմպոզիտոր, հեռուստահաղորդավար, հեռուստատեսային պրոդյուսեր և artist and repertoire |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Eric Cowell? |
![]() |