Սամարանչի անվան օլիմպիական-սպորտային թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սամարանչի անվան օլիմպիական-սպորտային թանգարան, բացվել է 2007 թվականին, գտնվում է Բարսելոնայում։ 2010 թվականի հունիսին թանգարանը իր անունը ստացել է ի պատիվ 1980-2001 թվականների օլիմպիական միջազգային կոմիտեի նախագահի՝ Խուան Անտոնիո Սամարանչի[2]։ Այն գտնվում է Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտի դիմաց, սահմանափակ տարածքում[3]։
Սամարանչի անվան օլիմպիական-սպորտային թանգարան | |
---|---|
Տեսակ | սպորտային տանգարան |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Բարսելոնա և Մոնժուիկ |
Վայր | Բարսելոնա |
Հասցե | Avinguda de l'Estadi, 60[1] |
Հիմնադրվել է | 2007 |
Կայք | museuolimpicbcn.cat(կատ.)(անգլ.)(իսպ.) |
Թանգարանում արծարծված է սպորտի թեման սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար և ընդհանուր առմամբ հենց սպորտը։ Ցուցադրված է, թե ինչպես կարող է սպորտը աջակցել համամարդկային արժեքների սերմանմանը, ինչպես նաև առօրյա կյանքի նորարության մտցմանը։ «Հերոսների տարածության» հատվածում ներկայացվում են իսպանացի նշանավոր մարզիկների նվաճումները։ Թանգարանում նաև առկա է զանգվածային սպորտի և խոշոր միջոցառումներիհամար նախատեսված գոտի։ Թանգարանը իր մեջ ներառում է նորագույն և մուլտիմեդիա տեխնոլոգիաներով օժտված ինտերակտիվ տարածություններ։
Թանգարանի հավաքածուի խորհրդանիշներից մեկը համարվում է Խուան Անտոնիո Սամարանչի թեման, ով ձգտել է ցույց տալ օլիմպիական խաղերի ոգին սպորտի հետ կապված արվեստի և մշակույթի ցուցանմուշների միջոցով։
Թանգարանը ինչպես նաև իր մեջ ներառում է ցուցահանդեսային սրահներ և սպորտային տարբեր քաղաքակրթությունների ցուցահանդեսային սրահներ։
Թանգարանի նախագիծը ներկայացրել է սպորտի գծով խորհրդական Պերե Ալոկբերը, և 2005 թվականին նախագիծը հավանության է արժանացել քաղաքական խորհրդի կողմից[3]։
Թանգարանի հիմնադրման ընդհանուր բյուջեն գերազանցել է 8 միլիոն եվրոն։ Ճարտարապետական նախագծումը և աշխատանքի իրագործումը միավորելով մոտավորապես կազմել է 4,2 միլիոն։ Շինարարության համար նախատեսված գումարը տրամադրել են քաղաքային խորհուրդը, Բարսելոնայի գավառական խորհուրդը, կառավարությունը և պետությունը (յուրաքանչյուրը մեկական միլիոն եվրո)։ Իսպանական օլիմպիական կոմիտեն նույնպես ունեցել է իր ներդրումը 240000 եվրոյի չափով։ Թանգարանի նախագծի այդպիսի բյուջեն նշանակում էր, որ պետք է հավելյալ 4 մլն եվրո. գումարը ստացվել է Բարսելոնայի քաղաքային մունիցիպալ ընկերությունների հաշվին[3]։
Շինությունը կազմված է երկու ոչ շատ մեծ բարձրությամբ պատնեշներից բաց տարածությունում։ Ընդհանուր կառուցապատված տարածքը կազմում է 4000 քառակուսի մետր, թանգարանը բաժանված է չորս մակարդակի։ Նախագծի ճարտարապետներն են Հավյեր Բասիանը և Թոնի Կամպոսը[3]։
Թանգարանը բացվել է 2007 թվականի մարտի 21-ին[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.