ձկների ընտանիք From Wikipedia, the free encyclopedia
Սաղմոններ (լատին․՝ Salmonidae), ձկների ընտանիք։ Մարմնի երկարությունը 50 սմ-ից 1,5 մ է, պատված խիտ թեփուկներով։ Ունեն մեկ իսկական մեջքային և մեկ ճարպային լողակ։ Մեջքային լողակի ճառագայթները 10—16-ն են։ Մեծ մասի աչքերը թափանցիկ կոպեր ունեն։ Ձվատար խողովակները սաղմնային վիճակում են կամ բացակայում են և ձկնկիթը զարգանում է մարմնի խոռոչում։ Քաղցրահամ ջրերի և գաղթող ձկներ են։ Բազմանււմ են միայն քաղցրահամ ջրերում։ Տարածված են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանում, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասերում, Սև, Կասպից և Արալյան ծովերում։ Հարավային կիսագնդի ջրերում լինում են կլիմայավարժեցրած տեսակները։ Հայտնի է 9 սեռ։ Արժեքավոր արդյունագործական ձկներ են, կլիմայավարժեցման և ձկնորսության օբյեկտ։ Համաշխարհային որսը տարեկան հասնում է 10 միլիոն ցենտի։ Որպես սնունդ օգտագործվում են թարմ, աղ դրած, ապխտած և պահածոյացված վիճակում։ Առավել արժեքավոր է Խաղաղ֊ օվկիանոսային սաղմոնների աղ դրած կարմիր խավիարը։ Որոշ տեսակների քանակն աստիճանաբար նվազում է։ այո
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաղմոնաձկներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաղմոնաձկներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 152)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.