հայ քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյան (մարտի 9, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայտնի նաև Նեմեց Ռուբո[1] մականվամբ, հայ գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը 2002-2018 թվականներին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռուբեն Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Ծնվել է 1963 թ. մարտի 9-ին, Երևանում, 1988 ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը տնտեսագետի մասնագիտությամբ։ 1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում, աշխատել է տարբեր ընկերություններում։
2003, 2007 և 2012 թվականներին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր թիվ 1 ընտրատարածքից։ 2012 թ. հուլիսի 3-ին իր «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հայոց բանակի սպա Վահե Ավետյանի մահվան դեպքից հետո վայր է դրել պատգամավորական մանդատը։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.