Ռուանի տաճար
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ռուանի տաճար (ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Rouen), կաթոլիկ տաճար Ռուան քաղաքում։ Ռուանի և Նորմանդիայի արքեպիսկոպոսության մայր տաճարն է։ Ֆրանսիայի ազգային ժառանգության հուշարձան է[3]։ 1876-1880 թվականներին եղել է աշխարհի ամենաբարձր կառույցը (151 մ)` այդ տիտղոսը հետագայում զիջելով Քյոլնի տաճարին։
Ռուանի տաճար ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Rouen | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Ռուան[1][2] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Ռուանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1030 |
Մասն է | Archepiscopal Complex of Rouen? |
Կազմված է | Q3328630? |
Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[1], դասակարգված պատմական հուշարձան[1], դասակարգված պատմական հուշարձան[1] և դասակարգված պատմական հուշարձան[1] |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Անվանված | Աստվածածնի վերափոխման տոն և Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1145 |
Կառուցման ավարտ | 1506 |
Հիմնադրված | 1030 |
Երկարություն | 144 մետր |
Բարձրություն | 151 մետր |
Cathédrale Notre-Dame de Rouen Վիքիպահեստում | |
cathedrale-rouen.net |
Ռուանի եպիսկոպոսի գոյության մասին առաջին վկայությունը վերաբերում է 314 թվականին։ 4-րդ դարի վերջին ժամանակակից տաճարի տեղում կառուցվում է բազիլիկ։ Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ Ռուանի եպիկոպոսական համալիրը բաղկացած է եղել երկու եկեղեցուց` նվիրված Աստվածամորը և սուրբ Ստեֆանին։ 841 թվականին վիկինգների արշավի ժամանակ տաճարը հրդեհվել է։ Քանի որ Ռուանի քաղաքական վիճակն անորոշ էր, տաճարը չեն վերականգնել։ 911 թվականին Ռուանը դարձավ Նորմանդիայի հերցոգության մայրաքաղաքը, և առաջին հերցոգ Ռոլոնը «Ռոբերտ» անունով է կնքվել բազիլիկում։ 1020 թվականին սկսվում են ռոմանական ոճով նոր տաճարի կառուցման աշխատանքները։ Դրանից ներկայումս պահպանվել է միայն կրիպտեն։ Մնացած ողջ տաճարը կառուցվել է գոթական ոճով։
Գոթական տաճարի ամենահին մասը հյուսիսային աշտարակն է (Սեն Ռոմեն աշտարակ), որը կառուցվել է 1145 թվականին։ Այն ամբողջությամբ այրվել է 1944 թվականի հունիսի 1-ի ռմբակոծությունից։ Հարավային աշտարակը (Յուղի աշտարակ) կառուցվել է 1485 թվականին։ Անվակունդը կանգնեցվել է 1200 թվականին, երբ ռոմանական անվակունդը ոչնչացել է հրդեհի հետևանքով։ Սկզբնական պորտալներից պահպանվել է միայն հյուսիսայինը, որում պատկերված են Հովհաննես առաքյալի կյանքից դրվագներ։ Այն 1769 թվականից հետո բազմիցս վերանորոգվել է։ Մնացած երկու պորտալները խիստ տուժել են 16-րդ դարում։
18-րդ դարում տաճարը տուժել է փոթորիկից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վնասվել է Ռուանի ռմբակոծությունից. 1944 թվականի ապրիլի 19-ին խիստ տուժել են անվակունդը և կապելան, իսկ մայիսի 31-ի ռմբակոծությունից այրվել է հյուսիսային աշտարակը։ 1999 թվականի դեկտեմբերին ուժգին փոթորկից տուժել է զանգակատունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.