Ռոսկիլդեի մայր տաճար
Դանիայի մայր տաճարը From Wikipedia, the free encyclopedia
Դանիայի մայր տաճարը From Wikipedia, the free encyclopedia
Ռոսկիլդեի մայր տաճար (դան․՝ Roskilde Domkirke), Դանիայի գլխավոր տաճար, դանիական թագավորների դամբարան։ Աղյուսե գոթիկայի վառ նմուշ։ 1995 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[3]։
Ռոսկիլդեի մայր տաճար դան․՝ Roskilde Domkirke | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | լյութերական տաճար |
Երկիր | Դանիա |
Տեղագրություն | Ռոսկիլե |
Հասցե | Domkirkepladsen 3, 4000 Roskilde[1] |
Դավանանք | Դանիական եկեղեցի |
Թեմ | Roman Catholic Diocese of Roskilde?, Diocese of Zealand? և Ռոսկիլդե թեմ |
Հիմնական ամսաթվերը | 13-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն[2] |
Անվանված | Ռոսկիլե |
Ճարտարապետ | Աբսալոն |
Ճարտարապետական ոճ | Աղյուսային գոթիկա |
Հիմնադրված | 13-րդ դար |
Շինանյութ | աղյուս |
Մակերես | 0,4 հեկտար, 1,5 հեկտար |
Roskilde Cathedral Վիքիպահեստում | |
roskildedomkirke.dk(դան.)(անգլ.)(ֆր.)(իսպ.) |
Միջնադարում Դանիայի ամենահայտնի տաճարներից էր և ծառայել է առաջնորդանիստ եկեղեցի Զելանդիա կղզում, իսկ 1923 թվականից՝ Ռոսկիլդեի թեմի նստավայր։
Ժամանակակից տաճարին նախորդել էին առնվազն երկու եկեղեցիներ։ Դրանցից առաջինը կառուցվել էր Հարալդ Սինեզուբի կողմից, որը եղել է փայտե, սակայն 9-րդ դարում այն հետևողականորեն վերակառուցվել է տրավերտինով։ 1080 թվականին եկեղեցին եռանավ բազիլիկ էր, որը կառուցել էր եպիսկոպոս Սվեն Նուրդմանը։
1170 թվականին եպիսկոպոս Աբսալոն սկսել է աղյուսից կառուցել տաճարը ռոմանական ոճով՝ երկար ու լայն խաչաձև նավերով։ Ավելի ուշ եպիսկոպոս Սունեսոն Պետերը փոխել է տաճարի կառուցվածքը՝ ֆրանսիական գոթիկայի ոճով։ Գոյություն ունեցող եկեղեցու կառուցումն ավարտվել է 1280 թվականին։ Հետագա դարերում տաճարը կրել է արտաքին և ներքին փոփոխություններ։
Մինչև Դանիայում 1536 թվականին սկսված Ռեֆորմացիան, տաճարը կաթոլիկ էր, որը գլխավոր խորանից բացի ուներ մի քանի այլ խորաններ, այդ թվում՝ մատուռներում։
Բարեփոխումից հետո կողային խորանները ապամոտաժվել են։ Այդ ժամանակից ի վեր բոլոր դանիացի թագավորները և թագուհիները թաղվել են տաճարում և դրան կից թագավորական մատուռներում։ Տաճարում կան մի քանի միջնադարին վերագրվող գերեզմաններ։ Դրանցից է Մարգարիտա I-ին թագուհու սարկոֆագը։ Տաճարում ընդհանուր առմամբ առկա է 39 գերեզման։ Դանիայի վերջին թագավոր Ֆրեդերիկ IX-ի և նրա կնոջ` Ինգրիդի, ցանկությամբ՝ նրանց համար տաճարի պատերից դուրս կառուցվել է դամբարան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.