From Wikipedia, the free encyclopedia
Ռոջեր Լլոյդ-Փաք (անգլ.՝ Roger Lloyd-Pack, փետրվարի 8, 1944[1][2], Իսլինգտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հունվարի 15, 2014[1][2], Kentish Town, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Առավել հայտնի է «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» ֆիլմում Բարթի Քրաուչի դերով։
Ռոջեր Լլոյդ-Փաք | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 8, 1944[1][2] |
Ծննդավայր՝ | Իսլինգտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Վախճանի թիվ՝ | հունվարի 15, 2014[1][2] (69 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Kentish Town, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
IMDb։ | ID 0516181 |
Ռոջեր Լլոյդ-Փաքը ծնվել է 1944 թվականի փետրվարի 8-ին Իսլինգտոնում (Հյուսիսային Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիա), դերասան Չարլզ Լլոյդ-Փաքի (1902-1983) և տուրիստական գործակալ Ուլրիկ Էլիզաբեթ Պալեյի (1921-2000) ընտանիքում։ Ռոջերը ունի եղբայր՝ Քրիստոֆեր Լլոյդ-Փաքը, որը թատրոնի մենեջեր է։
Ռոջերը սկսվել է նկարահանվել ֆիլմերում 1965 թվականից։ Առաջին դերը եղել է «Վրիժառուները» սերիալի «Քաղաքը, որտեղից չեն վերադառնում» սերիայում։ 2015 թվականին նկարահանվել է «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» ֆիլմում, մարմնավորել է Բարթի Քրաուչի կերպարը, որը նրան մեծ հայտնիություն է բերել։ Ընդհանուր նա նկարահանվել է 118 ֆիլմերում և հեռուստասերիալներում։
1967-1972 թվականներին Ռոջերն ամուսնացել է դերասանուհի Շեյլա Բոլի հետ։ Այս ամուսնության մեջ Լլոյդ-Փաքը ունեցել է իր առաջին դուստրը՝ Էմիլի Լլոյդ-Փաքը (ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 29-ին)։
2000 թվականի ապրիլի 28-ին Ռոջերն ամուսնացել է երկրորդ անգամ՝ բանաստեղծուհի և դրամատուրգ Ջեհան Մարկեմի հետ և նրանից ունեցել է 3 երեխա։
Մահացել է 2014 թվականի հունվարի 15-ին ենթաստամոքսային գեղձի ուռուցքից[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.