From Wikipedia, the free encyclopedia
Ռոնալդ Անտոնիո «Ռոննի» Օ'Սալլիվան (անգլ.՝ Ronald Antonio "Ronnie" O'Sullivan, ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 5-ին[5], Վորդսլի, Վեսթ Միդլանդս, Անգլիա), անգլիացի սնուկերիստ, որը 5 անգամ հաղթել է սնուկերի աշխարհի առաջնություններում։
Ազգությունը | անգլիացի |
---|---|
Քաղաքացիություն | Անգլիա |
Մականուն | The Rocket[1] The Essex Exocet[2] |
Ծննդյան թիվ | դեկտեմբերի 5, 1975 (48 տարեկան) |
Ծննդյան քաղաք և երկիր | Վորդսլի, Վեսթ Միդլանդս, Անգլիա |
Պրոֆեսիոնալ կարիերա | 1992- |
Ամենաբարձր վարկանիշ | 1-ին (5 մրցաշրջան) |
Ներկայիս վարկանիշ | 9-րդ |
Մրցանակային գումարը | £7.712.262[3] |
Ամենաբարձր բրեյկ | 147 (13 անգամ) |
Սենչուրիի քանակը | 894 |
Մրցաշարերում հաղթանակը | |
Ընդհանուր հաղթանակ(ներ) | 61[4] |
Աշխարհի առաջնություն | 7 (2001, 2004, 2008, 2012, 2013, 2020, 2022) |
Այլ վարկանշային մրցաշարեր | 23 |
Այլ մրցաշարեր | 28 |
Նա իր առաջին սենչուրի բրեյկը կատարել է 10 տարեկանում, իսկ նրա առաջին ամենաբարձր բրեյկը 15 տարեկանում։ Նա դարձավ պրոֆեսիոնալ 1992 թվականին, 16 տարեկանում, և շուտով նրա մականունը կնքեցին "The Rocket"։ Նա հաղթել է 1993 ՄԲ Առաջնությունը 17 տարեկան և 358 օրական հասակում, դառնալով ամենաերիտասարդ խաղացողը, որը հաղթել է պրոֆեսիոնալ վարկանշային մրցաշար, ռեկորդը դեևս չի գերազանցվում։ Նա նաև ամենաերիտասարդ խաղացողն է, որը հաղթել է Մասթերսը, շահելով առաջին տիտղոսը 1995 թվականին 19 տարեկան և 69 օրական հասակում։
Ըստ բազմաթիվ հարցումների եւ փորձագետների, Ռոննի Օ'Սալլիվանը համարվում է XXI դարի ամենահանրաճանաչ սնուկերիտը։ Ըստ cuetracker.net կայքի վիճակագրական տվյալների, նա ունի բոլորից հաջող խաղային պատմություն (մասնակցած խաղերի թվով)։ Հաշվի առնելով նրա մասնակցած խաղերի գրեթե 74 %-անոց հաղթանակի ցուցանիշը, հետևում է թողել՝ Ջոն Հիգգինսին (69,3 %) և Ստեֆան Հենդրիին (68,85 %)[6]։
Ռոննին Սենչըրիների քանակով առաջինն է աշխարհում, Օ'Սալլիվանը կատարել է 894 սենչուրի։ 1997 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, նա կատարեց ամենաարագ ամենաբարձր բրեյկը ռեկորդային 5 րոպե 20 վայրկյանում[7]։
Ռոննի Օ'Սալլիվանը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 5-ին Վոդսլիում, Արևմտյան Միդլանդս վարչաշրջան, (Անգլիա)[8]։
Ռոննին ծնվել է սպորտային հարուստ ավադույթներով ընտանիքում։ Պապը Դաննին եղել է բռնցքամարտի գերթեթև քաշային կարգի Մեծ Բրիտանիայի չեմպիոն 1949-1951 թվականներին։ Իսկ հայրը եղել է ֆուտբոլիստ։
Նրա հայրը, Ռոննիի երիտասարդ ժամանակ, բանտարկվել է 1992 թվականին սպանության համար և ազատվել է 18 տարի անց 2010 թվականին[9]։
Նրա մայրը, Մերին նույնպես բանտարկվել է, 1995 թվականին հարկերից խուսափելու համար[10]։
Նրա նվաճումները սնուկերում եղել են վաղ տարիքից։ 10 տարեկանում սիրողական մրցաշարում նա կատարեց իր առաջին սենչուրին — 117 միավոր, իսկ 13 տարեկանում կատարեց քլարենս (այսինքն, «մաքրեց» սեղանը. գցել է բոլոր գնդակները) (142 միավոր)։ 13 տարեկանում Ռոննին դարձավ Մեծ Բրիտաիայի մինչև 16 տարեկանների առաջնության չեմպիոն։ 15 տարեկանում կատարեց իր առաջին ամենաբարձր բրեյկը 1991 թվականի Մեծ Բրիտանիայի սիրողական առաջնության ժամանակ[11]։
14 տարեկանում նա հաղթել է սիրողական մրցաշարերից մինչև GB£ 1000 մրցանակային գումար։ Ռոննիի երիտասարդական կարիերան սկսվեց այն ժամանակ երբ, 1991 թվականին նա հասավ մինչև 19 տարեկանների առաջնության քառորդ եզրափակիչ, բայց նա առաջին տիտղոսը կորցրել է առաջնության մինչև 16 տարեկանների խմբում, պարտվելով կիսաեզրափակիչում։ 1991 թվականին նա հաղթեց առաջին լուրջ մրցաշարը — մինչև 21 տարեկանների IBSF աշխարհի առաջնությունը։
Գրան Պրիի որակավորման փուլում նա հաղթեց Ջասոն Կուրտիսին 5–0 հաշվով, 43 րոպե 36 վայրկյանում, դառնալով 9 ֆրեյմանանոց խաղերի հաղթող ամենարագ ժամանակահավածում[7], որից հետո Ալան Հագհեսը կնքեց նրան «The Rocket» («Հրթիռը») մականունով[12]։ 1992 թվականին, 16 տարեկանում, եղավ ամենաերիտասարդ խաղացողը, որը որակավորվել է Սնուկերի աշխարհի առաջնությունում[13]։ Նա առաջին փուլում պարտվեց Ալան ՄակՄանուսին 7–1 հաշվով[14]։ Օ'Սալլիվանը ճանաչվեց 1993 թվականի WPBSA-ի տարվա լավագույն երիտասարդ խաղացող[12]։
1993/1994 մրցաշրջանում՝ ՄԲ առաջնության եզրափակիչում Ռոննին հաղթեց Հենդրիին 10–6 հաշվով և նվաճեց իր առաջին պրոֆեսիոնալ վարկանշային առաջնության տիտղոսը։ 17 տարեկան և 358 օրականում բոլոր ժամանակների ամենաերիտասարդ խաղացողը, որը հաղթում է պրոֆեսիոնալ վարկանշային մրցաշար[7][15]։
1994/1995 մրցաշրջանում՝ Օ'Սալլիվանը վարկանշային մրցաշար չհաղթեց, Գրան Պրիում, ՄԲ առաջնությունում[16], և Welsh Open-ում[17] նա հասավ միայն քառորդ եզրափակիչ[18], Dubai Classic-ում[19], և European Open-ում նա հասավ կիսաեզրափակիչ[20], Thailand Open-ում[21], և British Open-ում նա հասավ եզրափակիչ[22]։ Եզրափակիչում հաղթելով Ջոն Հիգգինսին 9–3 հաշվով նա շահեց իր առաջին Մասթերսը[23], 19 տարեկան և 69 օրականում, դառնալով մրցաշարի ամենաերիտասարդ հաղթողը[24][25]։ Նա նաև առաջին անգամ հասավ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, բայց պարտվեց Հենդրիին 8–13 հաշվով։ Ռոննին ավարտեց իր պրոֆեսիոնալ կարիերայի երրորդ մրցաշրջանը վարկանշային աղյուսակի 3-րդ տեղով առաջ թողնելով Հենդրիին և Դևիսին[26]։
1995/1996 մրցաշրջանում՝ Օ'Սալլիվանը հասավ ՄԲ առաջնության քառորդ եզրափակիչ, բայց պարտվեց Էնդի Հիքսին 7–9 հաշվով[27]։ Նա հասավ Մասթերսի եզրափակիչ, բայց պատրտվեց Հենդրիին 5–10 հաշվով[23]։ Նա առաջին անգամ հասավ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, բայց պարտվեց Փիթեր Էբդոնին 14–16 հաշվով[28]։
1996/1997 մրցաշրջանում՝ Օ'Սալլիվանը հաղթեց երկու վարկանշային մրցաշար, Asian Classic-ը՝ եզրափակիչում հաղթելով Բրայան Մորգանին 9–8 հաշվով, և German Open-ը՝ եզրափակիչում հաղթելով Ալաին Ռոբիդուքսին 9–7 հաշվով։ 1997 թվականի փետրվարին, նա հասավ երրորդ անընդմեջ Մասթերսի եզրափակիչ, որտեղ Դևիսի դեմ խաղաց։ Ռոննի Օ'Սալլիվանը այդ խաղում հաղթեց առաջին երկու ֆրյմները կատարելով ֆրեյմներում 116 և 113 սենչուրիներ, երրորդ ֆրեյմում սնուկերի պատմության մեջ առաջին անգամ եղավ մերկացում, մերկացավ Լիաննե Քրոֆտսը։ Առաջին խաղակեսը ավարտվեց ոչ ոքի՝ 4–4 հաշվով։ Օ'Սալլիվանը շուտով կարողացավ հաղթել չորս ֆրեյմ 49 րոպեում հաշիվը դարձնելով 8–4[29], բայց Դևիսը հաղթեց վեց ֆրեյմ անընդմեջ՝ հաղթելով ամբողջ խաղը 10–8 հաշվով[23][30]։ 1997 թվականի ապրիլի 21-ին, աշխարհի առաջնության ժամանակ Մայք Պրիցի դեմ խաղում, Օ'Սալլիվանը կատարեց ամենաբարձր բրեյկը 5 րոպե 20 վայրկյանում, դառնալով ամենաարագ ամենաբարձր բրեյկ կատարած խաղացողը, մեկ հարվածի միջին արագությունը եղել է 8.8 վայրկյան[7]։ Սա նաև Օ'Սալլիվանի առաջին ամենաբարձր բրեյկն էր պրոֆեսիոնալ մրցաշարերում։ Նա ավարտեց աշխարհի առաջնությունը երկրորդ փուլում, պարտվելով Դարրեն Մորգանին 12–13 հաշվով[28]։
1997/1998 մրցաշրջանում՝ Օ'Սալլիվանը շահեց իր երկրորդ ՄԲ առաջնության տիտղոսը եզրափակիչում հաղթելով Հենդրիին 10–6 հաշվով[15]։ Փետրվարին նա հասավ Մասթերսի քառորդ եզրափակիչ, բայց պարտվեց 3–6 հաշվով Դևիսին[31]։ Նույն ամսում նա շահեց Scottish Open-ը եզրափակիչում հաղթելով Ջոն Հիգգինսին 9–5։ Մեկ ամիս անց Irish Masters-ի եզրափակիչում հաղթեց Քեն Դոհերթիին, բայց նրան որակազրկեցին դոպինգ թեսթի ժամանակ օրգանիզմում մարիխուանա հայտնաբերելու պատճառով։ Մրցաշարի հաղթողի տիտղոսը հանձնեցին Քեն Դոհերթիին[32]։ Օ'Սալլիվանը հասավ իր երկրորդ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, բայց պարտվեց Հիգգինսին 9–17 հաշվով[28]։
1998/1999 մրցաշրջանում՝ Օ'Սալլիվանը չկարողացավ պաշտպանել ՄԲ առաջնության տիտղոսը։ Նա հանձնվեց մրցաշարի առաջին փուլում, իր մարզիչը նշեց որ, նա տառապում է ֆիզիկական եւ նյարդային հյուծման և բժիշկները հրամայեցին նրան հանգստանալու[33]։ Մեկ այլ զեկույցներում հայտարարվել է որ, Ռոննին տառապում է դեպրեսիայով[34]։ Նա հասել է Մասթերսի քառորդեզրափակիչ, բայց պարտվեց Դոհերթիին 2–6 հաշվով[35]։ Սնուկերի աշխարհի առաջնությունում նա հասավ չորս տարվա ընթացքում իր երրորդ կիսաեզրափակիչ, բայց նա նորից եզրափակիչի տեղը զիճեց, որբ պարտվեց 13–17 հաշվով Հենդրիին[28]։ Խաղի ընթացքում, խաղացողները կատարեցին ընդհանուր ութ սենչուրի բրեյկ, որոնցից չորսը կատարեց Հենդրին և չորսը կատարեց Օ'Սալլիվանը։ Երբ Հենդրին իրար հետևից կատարեց սենչուրիները 101 և 108 միավորներով 21-րդ և 22-րդ ֆրեյմներում, Օ'Սալլիվանը պատասխանեց 134 միավորանոց սենչուրի բրեյկով 23-րդ ֆրեյմում, նա չկարողացավ կատարել իր երկրորդ ամենաբարձր բրեյկը, քանզի նա այդ ժամանակ չկարողացավ գցել վարդագույն գունդը[36]։ Օ'Սալլիվան գնաց դեպի 110 միավորանոց բրեկը 24-րդ ֆրեյմում, սա իր չորրորդ ֆրեյմն էր սենչուրիով հաղթված[37]։
1998/1999 մրցաշրջանում՝ Օ'Սալլիվանը հաղթեց երկու վարկանշային մրցաշար, China Open-ը, որտեղ նա հաղթեց Ստեֆան Լիին 9–2 հաշվով եզրափակիչում[38], և Scottish Open-ը, որտեղ հաղթեց Մարկ Ուիլիամսին 9–1 հաշվով եզրափակիչում[39]։ Երեք տարի անընդմեջ նա հասավ Մասթերս քառորդեզրափակիչ, բայց այս անգամ պարտվեց 3–6 հաշվով Պարոտտին[40]։ աշխարհի առաջնությունում Օ'Սալլիվանը առաջին փուլում լքեց պայքարը, պարտվելով 9–10 հաշվով Դեյվիդ Գրեյին[41], չնայած նա դարձավ առաջին խաղացողը, ով կատարել է հինգ սենչուրի բրեյկ 10 հաղթանակով խաղերում[42]։
2000/2001 մրցաշրջանի ընթացքում Օ'Սալլիվանը հաղթեց վեց մրցաշար, և հասավ մեկ հետագա մրցաշարի երզրափակիչ։ Նա հաղթեց Champions Cup-ը, եզրափակիչում հաղթելով Մարկ Ուիլիամսին 7–5 հաշվով[43], և հասավ Գրան Պրիի եզրափակիչ, բայց պարտվեց եզրափակիչում 5–9 հաշվով Ուիլաիամսին[44]։ Եզրափակիչում հաղթելով Ուիլիամսին 9–3 հաշվով նա հաջողությամբ պաշտպանեց China Open-ի տիտղոսը[45]։ Եզրափակիչում հաղթելով Ստեֆան Հենդրիին 9–8 հաշվով նա հաղթեց Irish Masters-ը, և նա կարողացավ նվաճել աշխարհի առաջնության տիտղոսը եզրափակիչում հաղթելով Ջոն Հիգգինսին 18–14 հաշվով[46][47]։ Օ'Սալլիվանը հաղթանակը նվիրեց իր հայրիկին[48]։ Նա ավարտեց մրցաշրջանը Պրեմիեր Լիգայում հաղթանակով։ Լիգայի փուլում երկրորդ տեղ զբաղեցնելուց հետո կիսաեզրափակիչում նա հաղթեց Հիգգինսին 6–3 հաշվով, և եզրափակիչում Հենդրիին 9–7 հաշվով[49]։
2001/2002 մրցաշրջանում՝ Օ'Սալլիվան նվաճեց իր երրորդ ՄԲ առաջնության տիտղոսը, եզրափակիչում հաղթելով Դոհերթիին 10–1 հաշվով[15]։
Օ'Սալլիվանը ծնվել է Վորդսլիում, Վեսթ Միդլանդս[5]։ Նա մեծացել է, և դեռևս ապրում է, Մանոր ճանապարում, որը գտնվում է Չիգվել, Էսեքս, որը Լոնդոնյան հարուստ արվարձան է[50]։ Նա հաճախել է Վանսթիդի Ավագ Դպրոց[51]։ Օ'Սալլիվանը հանդիպում էր Անանուն Թմրամոլի անդամ նախկին ընկերուհու Ջո Լանգլեյի հետ[52], և նա ունի երկու երեխա նրանից[53]։
2003 թվականին, լրատվամիջոցները լուր էին տարածել որ Օ'Սալլիվանը ընդունել է իսլամ, սակայն նա հերքել է լուրերը, խոստովանելով, որ հետաքրքրված է եղել կրոնով, բայց չի ընդհունել այն[54][55][56][57]։ Ռոնին նաև հետաքրքրված է եղել Բուդդայականությունով[58]։
Նա ֆուտբոլի մեծ երկրպագու է և երկրպագում է Արսենալին[59]։ Նրա այլ հետաքրքրությունն է մոտոր սպորտը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.