From Wikipedia, the free encyclopedia
Ռոնդո (ֆրանսերեն rondeau - «կլոր» բառից), բանաստեղծության կառուցման կայուն ձև։
Ռոնդոն հենվում է որոշ տողերի կրկնության և ամբողջ բանաստեղծության մեջ միայն երկու հանգի օգտագործման վրա։ Առաջացել է միջնադարյան ֆրանսիական պոեզիայում։
Գրվել են 8, 15, նույնիսկ 25 տողանի ռոնդոներ։ Սակայն ամենից տարածվածը եղել է 13 տողանի ռոնդոն՝ բաղկացած երկու քառատողից և վերջում մեկ 5 տողանի տնից։ Ռոնդոյի առաջին տողը կրկնվում է նաև 7-րդ և վերջին՝ 13-րդ տողերում, իսկ 2-րդ տողը՝ իբրև 8-րդ տող։ Ռոնդոյի ձևով գրելու առանձին փորձեր են արվել նաև նոր ժամանակներում, այդ թվում նաև արևմտահայ բանաստեղծ Արշակ Չոպանյանը[1]։ Ահա նրա ռոնդոներից մեկը («Փրփուրը»).
Ես ժանյակն եմ ձյունագույն,
Պճնող կատարն ալիքին.
Հառաչանքն եմ կաթնագին՝
Հուզված ծովին խաժ հոգվույն։
Իմ ծոցս իրեն կընտրե բույն
Երփներանգ շողն արեգակին.
Ես ժանյակն եմ ձյունագույն,
Պճնող կատարն ալիքին։
Ոչի՛նչ ինձմե փափկագույն.
Ծնունդ հովուն քմայքին,
Կապրեմ պահ մը հեշտագին
Ու կըցնդեմ ես իսկույն.
Ես ժայնակն եմ ոսկեգույն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.