From Wikipedia, the free encyclopedia
Ռոյ Հոջսոն (անգլ.՝ Roy Hodgson, օգոստոսի 9, 1947[2], Կրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][4]), անգլիացի նախկին ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Անգլիայի ազգային հավաքականի նախկին մարզիչ։
Հոջսոնը 2014 թվականին | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ռոյ Հոջսոն, Roy Hodgson[1] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Անգլիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Անգլիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 9, 1947 (77 տարեկան)[1] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Հոջսոնը առավել հայտնի է դարձել այն ժամանակ, երբ գլխավորում էր Շվեդիայի ազգային հավաքականը, 1994 թվականի աշխարհի առաջնությունում Շվեդիան հասավ մինչև կիսաեզրափակիչ փուլ, գրավեց 3-րդ հորիզոնականը[5]։ Գլխավորել է մի շարք հայտնի ակումբներ՝ «Մալմյոն», «Բլեքբեռն Ռովերսը», «Ուդինեզեն», «Ֆուլհեմը» և «Լիվերպուլը»[6]։
Հոջսոնը մի քանի անգամ աշխատել է ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունում, ուսումնասիրել է Եվրոպայի առաջնությունը, իսկ 2006 թվականին աշխարհի առաջնությունը։ Հադգսոնը աշխատել է նաև որպես հեռախոսների փորձագետ, լինելով պոլիգլոտ[7]։
Հոջսոնը ծնվել է Լոնդոնում[8]։ Մայրը եղել է հացթուխ, իսկ հայրը, որը Էվերթոնի երկրպագու էր աշխատել է Լիվերպուլի քիմիական գործարանում։ Հոջսոնը սովորել է Ջոն Ռասքինի անվան քերականական դպրոցում[8][9]։ Խաղացել է դպրոցի ֆուտբոլային թիմում, որի մարզիչը եղել է Լենի Լավրենչը[9]։
Ռոյը իր երիտասարդական կարիերան սկսել է անգլիական «Քրիսթալ Փելաս» թիմում[10]։ «Քրիսթալ Փելաս»-ում Ռոյը խաղում է 3 տարի, որից հետո տեղափոխվում է «Մեյդսոն Յունայթեդ»։ Մարզչական կարիերայի առաջին քայլերը անում է Շվեդիայում[11], Ռոյը այնտեղ գլխավորում է «Հալմստադ» ակումբը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.