Ռոզի Ռուիս (անգլ.՝ Rosie Ruiz, հունիսի 21, 1953, Հավանա, Կուբա - հուլիսի 8, 2019, Lake Worth Beach, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), կուբայական ծագումով ամերիկացի մարզուհի, որը սկզբում ճանաչվել է 1980 թվականի Բոստոնի 84-րդ մարաթոնի կանանց հաղթող։
Ռոզի Ռուիս | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | իսպ.՝ Rosie Ruiz |
Երկիր՝ | ԱՄՆ և Կուբա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 21, 1953 |
Ծննդավայր՝ | Հավանա, Կուբա |
Մահվան ամսաթիվ՝ | հուլիսի 8, 2019 (66 տարեկան) |
Մահվան վայր՝ | Lake Worth Beach, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Լուսանկար Բոստոնի մարաթոնում | |
Կենսագրություն
Ռոզի Ռուիսը ծնվել է 1953 թվականին Կուբայի մայրաքաղաք Հավանայում։
1962 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մայամի[1]։ 1970-ական թվականների սկզբին նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ աշխատանք է գտել «Metal Traders»-ում[2]։
Բոստոնի մարաթոն
1980 թվականի ապրիլի 21-ին Ռուիսը 2:31,56 րոպե արդյունքով հաղթել է Բոստոնի կանանց մարաթոնում։ Նրա ժամանակն ամենաարագն էր Բոստոնի կանանց մարաթոնի պատմության մեջ և երրորդ ամենաարագ ժամանակը, որը երբևէ գրանցել էր կինը անցկացված բոլոր մարաթոններում[3][4][5]։
Սակայն, ըստ ականատեսների, Ռուիսը վերջնագծին հասել էր մետրոյով և վազքատարածություն էր մտել ավարտից ընդամենը կես մղոն առաջ։ Թեև Ռուիսը հերքել է խարդախության փաստը, նա որակազրկվել է, և հաղթանակը տրվել է Ժակլին Գարոյին, որը վերջնագիծը հատել էր երկրորդը[6]։
Հետագայում Ռոզիի արդյունքը ջնջվել է նաև 1979 թվականի Նյու Յորքի մարաթոնի արձանագրություններից, քանի որ ճանապարհի մեծ մասը նա կրկին անցել էր մետրոյով[7]։
Ռուիսի հետ կապված սկանդալներից հետո մարաթոնների կազմակերպիչները պարտադիր դարձրին չիպերի օգտագործումը[8]։
Ռուիսը մահացել է քաղցկեղից 2019 թվականի հուլիսի 8-ին՝ Լեյք Ուորթ Բիչում (Փալմ Բիչ, Ֆլորիդա, ԱՄՆ), 66 տարեկանում[9][10]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.