շվեյցարացի քաղաքական գործիչ, խմբագիր From Wikipedia, the free encyclopedia
Ռոզա Բլոխ-Բոլագ (անգլ.՝ Rosa Bloch-Bollag, հունիսի 30, 1880[1], Ցյուրիխ, Շվեյցարիա[1] - հուլիսի 13, 1922[1], Ցյուրիխ, Շվեյցարիա[1]), շվեյցարացի քաղաքական գործիչ և ակտիվիստ, որը, որպես շվեյցարական սոցիալիստական կուսակցության անդամ, 1918 թվականին արդյունավետորեն ղեկավարել է կանանց ցույցն ընդդեմ պարենային ապրանքների գների բարձրացման։ 1920 թվականին հանդիսացել է Շվեյցարիայի կոմունիստական կուսակցության հիմնադիր անդամներից մեկը[3][4]։
Ռոզա Բլոխ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1880[1] |
Ծննդավայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[1] |
Մահացել է | հուլիսի 13, 1922[1] (42 տարեկան) |
Մահվան վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[1] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և խմբագիր |
Կուսակցություն | Շվեյցարիայի կոմունիստական կուսակցություն[2] և Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[2] |
Անդամություն | Frauenkommission der Sozialdemokratischen Partei der Schweiz?[2] և Comité d'Olten?[2] |
Rosa Bloch-Bollag Վիքիպահեստում |
Ռոզա Բլոխը ծնվել է 1880 թվականի հունիսի 30-ին Ցյուրիխում և հանդիսացել հացահատիկի վաճառական Բերտոլդ Բլոխի և Ջուլի Գուգենհայմի դուստրը։ Դաստիարակվելով աղքատ հրեա վաճառականի ընտանիքում՝ իր անկախությունն ստանալուց հետո (չափահաս դառնալուց հետո) նա աշխատել է որպես ոսկերչական խանութի ներկայացուցիչ։ Սկզբնապես անարխիստ լինելով՝ 1912 թվականին անդամագրվել է սոցիալիստական կուսակցությանը, սակայն հետագայում մարքսիստ դարձել։ . Ապացուցել է, որ հանդիսանում է կին աշխատողների Die Vorkämperin ամսագրի հմուտ խմբագիր և ներկայացրել հոդվածներ, որոնք ոչ միայն քաղաքականապես գրավիչ էին, այլև շատ լավ էին մշակված[3]։
Ամուսնացել է Շվեյցարիայի սոցիալական արխիվի տնօրեն Զիգֆրիդ Բոլագի հետ[3]։
Լինելով խելացի և տաղանդավոր հռետոր՝ 1918 թվականի սկզբին միացել է Օլտենի գործողությունների կոմիտեի ձախ թևին ու ակտիվորեն ներգրավվել կանանց սոցիալիստական շարժման մեջ։ Նույն տարվա հունիսին կանանց արդյունավետ ցույց է կազմակերպել ընդդեմ սննդամթերքի գների բարձրացման ու իր պահանջները ներկայացրել գավառական խորհրդին[3]։
Նույն 1918 թվականին դարձել է Սոցիալիստական կուսակցության կանանց հանձնաժողովի առաջին նախագահը[3][5]։ 1921 թվականին սոցիալիստական կուսակցության փլուզումից հետո մյուս ձախթևայինների հետ դարձել է Կոմունիստական կուսակցության հիմնադիր անդամ[3]։
Ռոզա Բլոխ-Բոլագը մահացել է 1922 թվականի հուլիսի 13-ին Ցյուրիխում, խպիպի վիրահատության ենթարկվելուց հետո[4]։ Նրան հիշում են որպես Շվեյցարիայի բանվորական շարժման ամենաարդյունավետ կանանցից մեկի[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.