Ռոդոպներ
լեռնաշղթա / From Wikipedia, the free encyclopedia
Ռոդոպներ, Ռոդոպյան լեռներ, գտնվում են Բալկանյան թերակղզում, Բուլղարիայում և Հունաստանում։ Երկարությունը մոտ 240 կմ է, բարձրությունը՝ մինչև 2191 մետր (Դոլյամ Պերելիկ լեռ)։ Կազմված են կրաքարերից, ավազաքարերից, բյուրեղային և հրաբխային ապարներից։ Տարեկան տեղումները 650-1000 մմ են։ Գետերը սահանքավոր են, ունեն հիդրոէներգետիկ մեծ պաշարներ։ Կան ՀԷԿ-երի կասկադներ և ջրամբարներ։ Հարավային լանջերը ծածկված են թփուտներով, մշտադալար կաղնու պուրակներով, հյուսիսային լանջերը՝ կաղնու, հաճարենու և ասեղնատերև անտառներով, 1800-2000 մետրից բարձր՝ մերձալպյան մարգագետիններով ու թփուտներով։ Կան երկաթի, քրոմի, բազմամետաղների հանքավայրեր, հանքային աղբյուրներ, բալնեոլոգիական և կլիմայական առողջարաններ։ Զարգացած է տուրիզմը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդոպներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Արագ փաստեր Ռոդոպներ, Տեսակ ...
Ռոդոպներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հունաստան և Բուլղարիա |
Մասն է | Ալպ-Հիմալայան գեոսինկլինալ |
Նյութ | փոխակերպված ապար, Գնեյս, մարմար և Քվարց |
Բարձրություն (ԲԾՄ) | 2191 մետր |
Երկարություն | 240 կմ |
Մակերես | 18 000 կմ² |
Մեծագույն գագաթ | Golyam Perelik? |
Փակել