Ռոբոտատեխնիկա
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբոտատեխնիկա կամ ռոբոտաշինություն (ռոբոտ և տեխնիկա, անգլ.՝ robotics ռոբոտիկա[1], ռոբոտատեխնիկա[2]), կիրառական գիտություն, որը զբաղվում է ավտոմատացված տեխնիկական համակարգերի վերամաշակմամբ և հանդիսանում է արտադրության արդյունավետության կարևորագույն տեխնիկական հիմքը[3]։ Ռոբոտատեխնիկան հենվում է այնպիսի բաժինների վրա, ինչպիսիք են Էլեկտրոնիկան, հեռուստամեխանիկան, ինֆորմատիկան, ինչպես նաև ռադիոտեխնիկան և էլեկտրոտեխնիկան։ Տարբերակում են շինարարական, արդյունաբերական, կենցաղային, ավիացիոն և էքստրմալ (ռազմական, տիեզերական, ստորջրյա) ռոբոտատեխնիկա։