From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտս Սքոթ Բլասոմ (անգլ.՝ Roberts Scott Blossom, մարտի 25, 1924[1][2], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ - հուլիսի 8, 2011[3][1][2], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան և բանաստեղծ։
Ռոբերտս Բլասոմ | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1924[1][2] |
Ծննդավայր | Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 8, 2011[3][1][2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Գերեզման | Woodlawn Memorial Cemetery |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Asheville School? և Hawken School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բանաստեղծ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատերական ռեժիսոր և դերասան |
Ամուսին(ներ) | Beverly Schmidt Blossom? |
Ծնվել է 1924 թվականի մարտի 25-ին ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հևեն քաղաքում։
Դաստիարակվել է Քլիվլենդում։ Ավելի ուշ տեղափոխվել է Շեյքեր Հայթս, Օհայո նահանգ, որտեղ սովորել է մասնավոր դպրոցում (Hawken School): 1941 թվականին դպրոցն ավարտել է Աշվիլում (Asheville School) և ընդունվել Հարվարդի համալսարան, որտեղ սովորել է մեկ տարի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Եվրոպայում։
Սկզբում նա եղել է թերապևտ, իսկ ավելի ուշ որոշել է դառնալ դերասան և սկսել է ռեժիսորությամբ և դերասանի հմտությամբ Karamu և Candlelight թատրոնների (Քլիվլենդ) ներկայացումներում, իսկ հետո տեղափոխվել է Նյու-Յորք։
Մահացել է 2011 թվականի հուլիսի 8-ին Սանտա Մոնիկայում (Կալիֆոռնիա նահանգ)՝ ինսուլտից։
Ամուսնացած է Բևերլի Շմիդտ Բլասոմի հետ, ունեն երկու երեխա՝ Դեբորա Բլասոմը և Մայքլ Բլասոմը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.