From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Վիտեկ (սլովակ.՝ Róbert Vittek, ապրիլի 1, 1982[1][2], Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), սլովակ ֆուտբոլիստ, «Սլովան» ակումբի և Սլովակիայի ազգային հավաքականի հարձակվող։ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների ժամանակ Սլովակիայի ազգային հավաքականի առաջին գոլի հեղինակն է։
Քաղաքացիությունը | Սլովակիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 1, 1982[1][2] (42 տարեկան) | ||
Ծննդավայր | Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն | ||
Հասակ | 188 սանտիմետր | ||
Քաշ | 84 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Վիտեկն իր կարիերան սկսել է 1999 թվականին Բրատիսլավայի Սլովանում, որի կազմում 3 անգամ կարողացել է իր տեղը պահպանել երկրի առաջնության լավագույն եռյակում և 1 անգամ հասնել երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ, սակայն ոչ մի մրցանակ չի կարողացել ստանալ այս թիմի կազմում։ 2003-2004 թթ. մրցաշրջանի սկզբում Վիտեկը տեղափոխվեց Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Նյուրնբերգ» ակումբ, որի կազմում էլ հենց առաջին իսկ մրցաշրջանում դուրս եկավ Առաջին Բունդեսլիգա։ 2006-2007 թթ. մրցաշրջանում Վիտեկը Նյուրնբերգի հետ կարողացավ նվաճել Գերմանիայի գավաթը, որը Վիտեկի համար դարձավ միակը այս թիմի կազմում։ Հաջորդ մրցաշրջանում Նյուրնբերգը կրկին դուրս մղվեց Առաջին Բունդեսլիգայից, որից հետո ֆուտբոլիստը տեղափոխվեց ֆրանսիական «Լիլ»։ Վիտեկը Լիլում անցկացրեց կես մրցաշրջան, որից հետո վարձավճարով տեղափոխվեց թուրքական «Անկարագյուջու»։
Սլովակիայի ազգային հավաքականի կազմում Վիտեկն անցկացրել է 78 հանդիպում, որոնց ընթացքում դարձել 23 գոլի հեղինակ։ Շատ ավելի հայտնի է իր կատարած 2 գոլերով, որոնք նա հեղինակել է 2010 թ. ՀԱՀ-ում անցկացված Աշխարհի առաջնության ժամանակ Իտալիայի ազգային հավաքականի դեմ խաղում, և որոնք սլովակներին բերեցին հաղթանակ գործող չեմպիոնների նկատմամբ խմբային փուլի այդ վճռորոշ խաղում (3։ 2)։
Երկրորդ հորիզոնական - 2001 թ. («Սլովան», Բրատիսլավա)
Երրորդ հորիզոնական - 2000 թ., 2003 թ. («Սլովան», Բրատիսլավա)
Եզրափակչի մասնակից - 2003 թ. («Սլովան», Բրատիսլավա)
Հաղթող - 2004 թ. («Նյուրնբերգ», Գերմանիա)
Հաղթող - 2007 թ. («Նյուրնբերգ», Գերմանիա)
2010 թվականին ճանաչվել է Սլովակիայի տարվա ֆուտբոլիստ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.