From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Գրին (անգլ.՝ Robert Greene, հուլիսի 11, 1558[1], Նորիջ, Անգլիա - սեպտեմբերի 3, 1592[1][2][3], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի գրող, որը հայտնի է եղել իր կյանքի տարիներին, իսկ այժմ՝ մահից հետո իրեն վերագրված Greene's Groats-Worth of Wit (1592)[4] բարոյախրատական ժանրի ստեղծագործությամբ, դարձել է ամենահայտնի գրողը, որում ենթադրվում է, որ նկարագրված է Ուիլյամ Շեքսպիրի մասին նրա կոշտ քննադատական վերաբերմունքը[5]։
Ռոբերտ Գրին անգլ.՝ Robert Greene | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 11, 1558[1] |
Ծննդավայր | Նորիջ, Անգլիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 3, 1592[1][2][3] (34 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող և բանաստեղծ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Կորպուս Քրիստի քոլեջ, Նորվիչ դպրոց և Քեմբրիջի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Friar Bacon and Friar Bungay?, Mamillia: A Mirror or Looking-glass for the Ladies of England? և The Historie of Orlando Furioso? |
Robert Greene Վիքիպահեստում |
Ռոբերտ Գրինը Եղիսաբեթյան ժամանակաշրջանի հայտնի դրամատուրգ և պամֆլետագիր է։ Եվ հայտնի է իր գործընկերների մասին բացասական քննադատությամբ։
Ռոբերտ Գրինի մասին կենսագրական տվյալները շատ սուղ են։ Հավանաբար, նա ծնվել է Նորվիչում։
Սովորել է Քեմբրիջի համալսարանում՝ 1580 թվականին մագիստրոսի աստիճան ստանալով, որից հետո տեղափոխվել է Լոնդոն, որտեղ էլ դարձել է Անգլիայի պրոֆեսիոնալ հեղինակ։ Գրինը բեղուն գրող է եղել, հրապարակվել է տարբեր ժանրերում, այդ թվում, վեպեր, դրամաներ և կենսագրականներ։
Որպես արձակագիր ճանաչվել է «Պանդոստո» (1588 թվական, որի թեման օգտագործել է Շեքսպիրը «Ձմեռային հեքիաթ» դրամայում), «Մենաֆոն» (1589 թվական) հովվերգական վեպերով։ Հայտնի է Գրինի «Ալֆոնս, Արագոնի թագավորը» (մոտ 1588 թվական) պիեսը։ Լավագույն գործերից են նաև «Վանական Բեկոնը և վանական Բոնգեյը» (1589 թվականվական), «Հակոբ 4-րդ թագավորի շոտանդական պատմությունը» (1591 թվական, հրատարակությունը 1598 թվական) պիեսները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.