Ռիո դե Ժանեյրո
From Wikipedia, the free encyclopedia
Ռիո դե Ժանեյրո (պորտ.՝ Rio de Janeiro), հաճախ կոչվում է պարզապես Ռիո, Բրազիլիայի երկրորդ մեծագույն քաղաքն է, իր մեծությամբ երրորդ ագլոմերացիան Հարավային Ամերիկայում։ Բնակչությունը կազմում է 6,3 միլիոն մարդ, ինչը նրան դարձնում է 6-րդ խոշորագույն քաղաքը Ամերիկայում և 26-րդը աշխարհում[2][3][4]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռիո դե Ժանեյրո (այլ կիրառումներ)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ռիո դե Ժանեյրո | |||||
պորտ.՝ Rio de Janeiro | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Ներքին բաժանում | Կոպակաբոննա և Զոնա Սուլ | ||||
Հիմնադրված է | մարտի 11, 1565 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1502 | ||||
Մակերես | 1260,029215 կմ² | ||||
ԲԾՄ | 31 մետր | ||||
Բնակչություն | ▼6 211 423 մարդ (2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC−3 | ||||
Հեռախոսային կոդ | 21 | ||||
Փոստային դասիչ | 20000-000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | RJ | ||||
Պաշտոնական կայք | rio.rj.gov.br | ||||
| |||||
Քաղաքը մոտ երկու դար եղել է Բրազիլիայի մայրաքաղաքը, 1763-ից 1815-ը պորտուգալական գաղութատիրական ժամանակաշրջանում, իսկ 1815-1960 թվականներին եղել է անկախ Բրազիլիայի մայրաքաղաք։ Ռիոն անվանում են նաև Cidade Maravilhosa կամ «հրաշալի քաղաք»։
Ռիո դե Ժանեյրոն հարավային կիսագնդի ամենաշատ այցելվող քաղաքն է, որը հայտնի է իր բնական միջավայրով, սամբայով, Բոսսա-Նովայով և լողափներով[5], որոնցից առավել հայտնի են Բառա դե Տուժիկան, Կոպակաբանան, Իպատեման և Լեբլոնը։ Այլ տեսարժան վայրերի շարքում կարելի է առանձնացնել Քրիստոսի արձանը Կորկովադու լեռան վրա (Cristo Redentor), Պաո դե Աշուկար լեռը, Սամբադրոմը, որը օգտագործվում է կարնավալների ժամանակ և «Մարականան»՝ աշխարհի խոշորագույն մարզադաշտերից մեկը։
Ռիո դե Ժանեյրոում է անցկացվել 2016-ի ամառային օլիմպիական խաղերը[6]։ «Մարականան» ընդունել է 2014 Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը[7]։