From Wikipedia, the free encyclopedia
Ռիլա (բուլղար․՝ Рила, Рила-Планина), լեռնաշղթա Բուլղարիայի հարավարևմտյան մասում։ Ամենաբարձր գագաթը՝ Մուսալան է (2925մ)։ Այն ամենաբարձրն է թե' Բուլղարիայում, թե' Բալկանյան թերակղզում և թե' Արևելյան Եվրոպայում։ Մինչև ծովի մակարդակից 2000մ բարձրությունը լեռների լանջերը պատված են խառը տիպի անտառներով (կաղնի, հաճարենի), ավելի մեծ բարձրություններում ալպյան մարգագետիններն են սառցադաշտի ոչ մեծ լճերով՝ Ռիլայի յոթ լճեր, Չեռնոպոլյանսկի լճեր։ Լեռնաշղթայից հոսում են գետեր, որոնցից խոշորներն են Իսկիրը, Մարիցան, Մեստան։ Ռիլան Էգեյան և Սև ծովերի խոշորագույն ջրբաժանն է։ Գագաթներին տարվա մեծ մասում ջերմաստիճանը ցածր է 0°С-ից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կաղապար:PAGENAMEBASEՌիլա | |
---|---|
բուլղար․՝ Рила, Рила-Планина | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Բուլղարիա |
Նյութ | փոխակերպված ապար |
Լեռնաշղթա | Rilo–Rhodope massif? |
Բարձրություն (ԲԾՄ) | 2925 մետր |
Մակերես | 2629 կմ² |
Մեծագույն գագաթ | Մուսալա |
Զարգացած են անտառօգտագործման և անասնապահության ոլորտները։ Լեռնաշղթայի մեծ մասը կազմում է ազգային պարկը։
Լեռներում զարգացած են զբոսաշրջությունը, լեռնագնացությունը, լեռնադահուկային մարզաձևը։ Ռիլայում են տեղակայված հանքային ջրերով հայտնի մի քանի խոշոր առողջարաններ, որոնցից ամենահայտնին Բորովեցն է։
Լեռնաշղթայի հարավարևմտյան մասում գտնվում է 10-րդ դարում հիմնադրված Ռիլայի վանական համալիրը, որ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և մեծ հետաքրքրություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում։ Հարավային մասում՝ Դոբիրսկո գյուղում, կա եկեղեցի՝ նվիրված սուրբ Ֆյոդոր Տիրոնին և Ֆյոդոր Ստրատիլատին։ Եկեղեցին թվագրվում է 1614 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.