![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ef/Rigas_Feraios_01.jpg/640px-Rigas_Feraios_01.jpg&w=640&q=50)
Ռիգաս Ֆերայոս
From Wikipedia, the free encyclopedia
Անտոնիոս Կիրիազիս (հուն․՝ Αντώνιος Κυριαζής, կեղծանունները՝ Ռիգաս Ֆերեոս, Ρήγας Φεραίος, Ռիգաս Վելեստինլիս, Ρήγας Βελεστινλής, Կոնստանդինոս Ռիգաս, մոտ 1757[1][2][3][…], Velestino - հունիսի 24, 1798(1798-06-24), Բելգրադ, Օսմանյան կայսրություն[4]), հույն հեղափոխական դեմոկրատ, բանաստեղծ։ 1797 թվականին Վիեննայում գաղտնի տպագրել է «Ռումելիայի, Փոքր Ասիայի, Միջերկրական ծովի կղզիների, Վալախիայի և Մոլդավիայի ժողովուրդների համար նոր քաղաքական կառավարում» և «Ռազմական հիմն» գրքույկները, որոնցում զարգացրել է քրիստոնյաների և մուսուլմանների իրավահավասարության, բալկանյան բոլոր ժողովուրդների եղբայրության ու հավասարության գաղափարները, առաջ քաշել Օսմանյան կայսրության դեմ ճնշված ժողովուրդների (այդ թվում նաև հայերի) համատեղ պայքարի և Բալկանյան թերակղզում ու Փոքր Ասիայում Ֆրանս, հանրապետության օրինակով միացյալ դեմոկրատական պետություն («Հունական հանրապետություն») ստեղծելու ծրագիր։ 1796-1797 թվականներին Վիեննայում կազմակերպել է գաղտնի հեղափոխական ընկերություն (Ռիգաս Վելեստինլիսի «հետերիան»)։ 1797 թվականի դեկտեմբերին՝ Հունաստան վերադառնալիս, Տրիեստում Ռիգասին ձերբակալել է ավստրիական ոստիկանությունը և հանձնել թուրք, իշխանություններին։ Մահապատժի է ենթարկվել Բելգրադում։ Հույն ժողովուրդը Ռիգասին մեծարում է որպես Հունաստանի ազգային հերոսի։
Ռիգաս Ֆերայոս հուն․՝ Ρήγας Βελεστινλής | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | հուն․՝ Ρήγας |
Ծնվել է | մոտ 1757[1][2][3][…] |
Ծննդավայր | Velestino |
Վախճանվել է | հունիսի 24, 1798(1798-06-24) |
Վախճանի վայր | Բելգրադ, Օսմանյան կայսրություն[4] |
Մասնագիտություն | դիվանագետ, լրագրող, փիլիսոփա, թարգմանիչ, բանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Գրական ուղղություններ | Modern Greek Enlightenment? |
Ուշագրավ աշխատանքներ | Thourios? |
![]() | |
![]() |