From Wikipedia, the free encyclopedia
«Ռեսլմանիա 31» (անգլ.՝ WrestleMania 31), «WWE» կազմակերպության 31-րդ ամենամյա «Ռեսլմանիա» պրոֆեսիոնալ ըմբշամարտի փեյ-փեր-վյու իրադարձություն։ Անցկացվել է 2015 թվականիի մարտի 29-ին՝ Սանտա Կլարայի «Լիվայս սթեդիում» ամերիկյան ֆուտբոլի մարզադաշտում[1]։ Հանդիսանում է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանում երբևէ անցկացված առաջին ռեսլմանիան։
Իրադարձության պաշտոնական պաստառը | |
Թեմատիկ երգ(եր) | "Rise" — David Guetta feat. Skylar Grey "Money and the Power" — Kid Ink |
---|---|
տեղեկություն | |
Կազմակերպություն | WWE |
Հովանավորը | Mountain Dew Mountain Dew Kickstart |
Ամսաթիվ | Մարտի 29, 2015 |
Հաճախելիությունը | 76 976 |
Արենա | Levi's Stadium |
Քաղաքը | Սանտա Կլարա, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Հիմնական շոուի մարտացանկում անկցավել են յոթ պաշտոնական մենամարտեր, ինչպես նաև երկու հանդիպումներ՝ նախաշոուի շրջանակներում։ Գլխավոր իրադարձության շրջանակներում Սեթ Ռոլինսն օգտվելով «Փողը բանկում» պայմանագրով նախատեսված լծակից, մուտք գործեց Բրոք Լեզնարի և Ռոման Ռեյնսի միջև ընթացող մարտ, և արդեն եռակողմանի մարտի արդյունքում նվաճեց WWE աշխարհի ծանրքաշային չեմպիոնական տիտղոսը։ Շոուի շրջանակներում անցկացված նշանակալի իրադարձություններից էր նաև «WCW»-ի նախկին վետերան Սթինգի ռինգային նորամուտը «WWE»-ում։
76 976 հանդիսատեսով շոուն նոր ռեկորդ սահմանեց «Լիվայս սթեդիում» մարզադաշտի հաճախելիության մեջ (նախորդին գերազանցելով 6177 միավորով)։ Շոուն նաև ռեկորդային եղավ վաճառքի ծավալներով՝ հասնելով 12,6 միլիոն ԱՄՆ դոլարի[2]՝ քննադատների և սատարողների շրջանում արժանանալով բարձր գնահատականների[3]։
№ | Արդյունք | Մարտի տեսակ, պայմաններ | Ժամանակ |
---|---|---|---|
1ն | Թայսոն Քիդը և Սեզարոն (չ) (Նատալյայի հետ) պարտության մատնեցին «Նոր օր»-ին (Քոֆի Քինգստոն և Բիգ Ի) (Քսավյեր Վուդսի հետ), «Լոս Մատադորես»-ին (Դիեգո և Ֆերնանդո) (Էլ Տորիտոյի հետ) և Ուսոներին (Ջիմի Ուսո և Ջեյ Ուսո) (Նեյոմիի հետ) | Քառակողմանի թիմային մարտ՝ WWE թիմային տիտղոսի համար | 9:58 |
2ն | Բիգ Շոուն նվաճում է Անդրե Հսկայի հիշատակի գավաթը | 30-հոգանոց թագավորական մարտ՝ Անդրե Հսկայի հիշատակի գավաթի համար | 18:05 |
3 | Դենիել Բրայանը պարտության մատնեց Վատ Նորություններ Բարետին (չ), Ար-Թրութին, Դին Էմբրոուզին, Լյուկ Հարփերին, Դոլֆ Զիգլերին և Սթարդաստին | Սանդուղքային մարտ WWE միջմայրցամաքային տիտղոսի համար | 13:47 |
4 | Ռենդի Օրտոնը պարտության մատնեց Սեթ Ռոլինսին | Կանոնավոր մարտ | 13:15 |
5 | Թրիփլ Էյչը պարտության մատնեց Սթինգին | մենամարտ, միայն փինֆոլ և հանձնվեցում | 18:36 |
6 | Էյ Ջեյ Լին և Փեյջը պարտության մատնեցին Բելլա երկվորյակներին (Բրի Բելլա և Նիկի Բելլա) | Կանանց թիմային մարտ | 6:42 |
7 | Ջոն Սինան պարտության մատնեց Ռուսևին (չ) | Մենամարտ WWE Միացյալ Նահանգների տիղոսի համար | 14:31 |
8 | Անդերթեյքերը պարտության մատնեց Բրեյ Ուայաթին | Կանոնավոր մենամարտ | 15:12 |
9 | Սեթ Ռոլինսը պարտության մատնեց Բրոք Լեզնարին (չ) և Ռոման Ռեյնսին | Եռակողմանի մարտ WWE աշխարհի ծանրքաշային տիտղոսի համար | 16:43 |
(չ), ցույց է տալիս մարտի ժամանակ գործող չեմպիոնին ն, նախաշոուի շրջանակներում անցկացված մարտ | |||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.