![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/53/Ren%25C3%25A9e_Ador%25C3%25A9e.jpg/640px-Ren%25C3%25A9e_Ador%25C3%25A9e.jpg&w=640&q=50)
Ռենե Ադորե
From Wikipedia, the free encyclopedia
Ռենե Ադորե (ֆր.՝ Renée Adorée սեպտեմբերի 30, 1898(1898-09-30)[1], Համբուրգ, Գերմանիա[2] - հոկտեմբերի 5, 1933(1933-10-05)[2][3][4], Լոս Անջելես, ԱՄՆ), ազգությամբ ֆրանսիացի ամերիկյան դերասանուհի։ Առավել հայտնի է եղել համր ֆիլմերում իր դերերով։ Ռենե Ադորեի իսկական անուն - ազգանունը՝ Ժաննա դե լա Ֆոնտե է (ֆր.՝ Jeanne de la Fonte)[5]։ Նրա ծնողները եղել են կրկեսի ակրոբատներ։ Հիմնականում նկարահանվել է համր ֆիլմերում, սակայն նա այն հաջողակներից էր, ով հնչուն ֆիլմերի հայտնագործումից հետո նկարահանվել է նաև այդ ֆիլմերում։ Ռենե Ադորի առավել նշանակալի ու հիշարժան աշխատանքը համարվում է Առաջին համաշխարհային պատերազմի մասն պատմող «Մեծ շքերթ» (The Big Parade) ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Մելիզանդեի դերի տպավորիչ կատարումը։ Կինոդերասանուհու ստեղծագործական գործունեությունն ընդհատվել է ուժերի ծաղկման շրջանում. նա մահացել է 35 տարեկան հասակում[6], տուբերկուլյոզից, Լոս Անջելեսի առողջարաններից մեկում։ Թաղվել է Hollywood Forever գերեզմանատանը[7]։ Նրա ողջ ունեցվածքը, որ գնահատվել է 2.429 դոլար, փոխանցվել է Անգլիայում ապրող մորը[8]։ Տարիներ անց Հոլիվուդի փառքի ճեմուղում բացվել է համր կինոյի վառ աստղերից մեկը համարվող Ռենե Ադորեին նվիրված աստղ[9]։
Ռենե Ադորե Renée Adorée | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1898(1898-09-30)[1] |
Ծննդավայր | Համբուրգ, Գերմանիա[2] |
Մահացել է | հոկտեմբերի 5, 1933(1933-10-05)[2][3][4] (35 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, ԱՄՆ |
Գերեզման | Hollywood Forever Cemetery |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին | Թոմ Մուր |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |