դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ռեյ Ֆիշեր (անգլ.՝ Ray Fisher, սեպտեմբերի 8, 1987, Քեմդեն, Նյու Ջերսի, ԱՄՆ[1]), ամերիկացի կինոյի և բեմի դերասան, հայտնի է «Լավը, Վատը և Շփոթվածը» կատակերգությունում խաղացած դերերով, ինչպես նաև DC-ի ընդարձակ տիեզերք շարքում՝ Վիկտոր Սթոն / Կիբօրգի դերով։
Ռեյ Ֆիշեր անգլ.՝ Ray Fisher | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Քեմդեն, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Կրթություն | Haddon Heights High School? և American Musical and Dramatic Academy? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասան և թատրոնի դերասան |
Ֆիշերը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Լաունսայդ շրջանում և հաճախել Հադոն Հայթսի ավագ դպրոցը[2]։ Այնտեղ էլ, նա իր անգլերենի ուսուցչի շնորհիվ սկսեց խաղալ թատրոնում։ Ակտիվ էր դպրոցի թատրոնի և երգչախմբի խմբակներում։ Երգում էր եկեղեցու երգչախմբում։
Դպրոցն ավարտելուց հետո, Ֆիշերը հաճախել է Նյու Յորքում գտնվող Ամերիկյան երաժշտա-դրամատիկական ակադեմիան[3]։
2008 թվականից սկսած, Ֆիշերը խաղացել է Նյու Ջերսիի Շեքսպիրի անվան թատրոն, հատկապես հայտնի է Թոմ Ռոբինսոնի դերով «Ծաղրասարյակ սպանելը» ներկայացուման մեջ։
2009 թվականի Ֆիշերը խաղացել է Շեքսպիրի «Մակբեթ» ներկայացման մեջ՝ Նյու Ջերսիի Շեքսպիրի անվան թատրոնում[4]։
Ֆիշերը մարմնավորել է սուպերհերոս Վիկտոր Սթոնին/ Կիբօրգին «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմում[5] և ունի պայմանագիր, ըստ որի կատարելու է նույն դերը «Արդարության լիգա» ֆիլմում և շարքի հաջորդ ֆիլմերում նույնպես։ 2014 թվականի հոկտեմբերի 15-ին հայտարարվեց, որ Ֆիշերը խաղալու է նույնի իր դերը 2020 թվականին Կիբօրգի սոլո ֆիլմում[6]։ Լինելով դերասանական կազմում՝ Ֆիշերը ասել է․ «Ես չգիտեի, թե ինչքանով էին DC-ն և WB-ն պատրաստվում տեղ տալ իմ կերպարին։ Ես համաձայնագիր ստորագրեցի, ես ուղղակի ցանկանում էի լինել այս աշխարհի մի մասը։ Ես չէի մտածում, որ կստանամ իմ սեփական կերպարի ֆիլմը։ Դա մեծ պատիվ է, բայց դրա հետ միասին մի փոքր ճնշում է գալիս։ Իմ միտքը խճճված է հիմա[7]։» Ֆիշերը կրկնելու է իր դերը սպասվող ««Ֆլեշ»» ֆիլմում[8]։
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2016 | Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին | Վիկտոր Սթոն / Կիբօրգ | Կամեո |
2017 | Արդարության լիգա | Սպասվող | |
2020 | Կիբօրգ |
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2015 | Տիեզերագնաց կանանց ակումբ | Կապիտան Էդվարդ Դուայթ | Էպիզոդ։ Կույր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.