From Wikipedia, the free encyclopedia
Օսկար Գուտիերես Ռուբիո (իսպ.՝ Óscar Gutiérrez Rubio, դեկտեմբերի 11, 1974[2], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), առավել հայտնի Ռեյ Միստերիո կրտսեր, կամ պարզապես՝ Ռեյ Միստերիո (Rey Mysterio, թարգմ.՝ «առեղծվածի թագավոր»[3]), ռինգային անվամբ, մեքսիկական արմատներով ամերիկացի դիմակավորված պրոֆեսիոնալ ըմբիշ (լուչադոր էնմասկարադո)։ Առավել ճանաչելի կարիերա է ունեցել «WWE» և «WCW» կազմակերպություններում ելույթներ ունենալու տարիներին։
Ռեյ Միստերիո Rey Mysterio | |
---|---|
Միստերիոն 2018 թվականին | |
Իրական անուն | Օսկար Գուտիերեզ Ռուբիո Oscar Gutierrez Rubio |
Ռինգային անուն(ներ) | La Lagartija Verde (կանաչ մողես) Կոլիբրի Ռեյ Միստերիո կրտսեր Ռեյ Միստերիո |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 79 կգ |
Հայտարարվող հասակ | 168 սմ |
Ծննդյան թվական | դեկտեմբերի 11, 1974 (49 տարեկան) |
Ծննդավայր | Չուլա Վիստա, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Մարզիչ | Ռեյ Միստերիո ավագ |
Դեբյուտ | Ապրիլի 30, 1989[1] |
Ամուսին | Էնջի Գուտիերես (1996-այժմ) |
Երեխաներ | Դոմինիկ (ծ. 1997) Ալիյա (ծ. 2001) |
Սկզբնապես հանդես է եկել մեքսիկական «Asistencia Asesoría y Administración» (AAA) կազմակերպությունում (1992-95), որից հետո մեկ տարի ելույթներ է ունեցել «Extreme Championship Wrestling» (ECW) էքստրեմալ ռեստլինգի առաջնությունում։ Հայտնի է նաև «World Championship Wrestling» (WCW) կազմակերպությունում հանդես գալու տարիներից (1996-2001), որտեղ օգտագործել է Ռեյ Միստերիո կրտսեր (Rey Misterio, Jr.) ռինգային անունը։
Հայտնի է իր ակրոբատիկ մարտաոճով և հանդիսանում է Միացյալ Նահանգներում 90-ական թվականներին առաջին միջինքաշային ակրոբատներից մեկը։
«WCW»-ում անցկացրած տարիներին երեք անգամ նվաճել է WCW աշխարհի թիմային չեմպիոնական տիտղոսը և մեկ անգամ WCW միջինքաշային չեմպիոնական տիտղոսը։ «WWE»-ի կազմում Միստերիոն երեք անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն՝ երկու անգամ նվաճելով Աշխարհի ծանրքաշային տիտղոսը և մեկ նվաճելով WWE չեմպիոնական տիտղոսը։ Աշխարհի չեմպիոն հռչակվելուց զատ, չորս անգամ նվաճել է WWE թիմային գոտին, երկու անգամ՝ WWE միջմայրցամաքային գոտին և ութ անգամ WCW/WWE միջինքաշային գոտին (հինգ անգամ «WCW»-ում և երեք անգա «WWE»-ում)։ Տիտղոսային նվաճումներից զատ հաղթել է նաև 2006 թվականի «Թագավորական կռիվը»։ 2015 թվականին վերադարձել է «AAA»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.