Ռեգգան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ռեգգան[1][2] կամ Զավիետ Ռեգգան[3] (արաբ․՝ رقان), քաղաք և համայնք Ալժիրի հարավում՝ Ադրար վիլայեթում։ Ռեգգան շրջանի վարչական կենտրոնն է։
Բնակավայր | ||
---|---|---|
Ռեգգան | ||
արաբ․՝ رڨان | ||
Երկիր | Ալժիր | |
Համայնք | Reggane District?, Territoires du Sud? և Arrondissement of Adrar? | |
Մակերես | 124 298 կմ² | |
ԲԾՄ | 217±1 մետր | |
Բնակչություն | 20 402 մարդ (2008) | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Փոստային դասիչ | 01200 | |
| ||
Ֆրանսիական գաղութատիրության օրոք քաղաքի հարավային ծայրամասում միջուկային զենքի չորս փորձարկում է կատարվել (երեքը՝ 1960 թվականին և մեկը՝ 1961 թվականին)։ Առաջին անգամ միջուկային պայթյունը՝ «Կապույտ ճագարամուկ» ծածկագրով և 70 կիլոտոննա տրոտիլային համարժեք հզորությամբ, իրականացվել է ֆրանսիացիների կողմից 1960 թվականի փետրվարի 13-ին։
Քաղաքը գտնվում է վիլայեթի արևելյան մասում՝ կենտրոնական Սահարայի Տանեզրուֆտ անապատի օազիսներից մեկի տարածքում, երկրի մայրաքաղաք Ալժիրից մոտավորապես 1140 կիլոմետր հարավ-հարավ-արևմուտք (SSW): Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 252 մետր[4]։
Ռեգգան համայնքը սահմանակից է Սալի, Տիմոկտեն, Աուլեֆ, Ակաբլի, Ին Գար (Թամանրասեթ վիլայեթ), Ին Ամգել (Թամանրասեթ վիլայեթ), Բորջ Բաջիմ Մոխտար, Թինդուֆ (Թինդուֆ վիլայեթ), ինչպես նաև Մավրիտանիայի տարածքին։ Նրա տարածքը 124 298 կմ² է։
Քաղաքի կլիման նկարագրվում է որպես անապատային (BWh՝ ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման)։ Տարվա ընթացքում գործնականում տեղումներ չեն լինում (տարեկան միջին քանակը 7 մմ է)։ Միջին տարեկան ջերմաստիճանը 26,7 °C է[5]։
Ռեգգանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 22.6 (72.7) |
25.2 (77.4) |
31.9 (89.4) |
36.4 (97.5) |
40.2 (104.4) |
44.1 (111.4) |
46.9 (116.4) |
45.5 (113.9) |
42.3 (108.1) |
35.8 (96.4) |
28.7 (83.7) |
24.9 (76.8) |
35.59 (96.06) |
Միջին օրական °C (°F) | 16.0 (60.8) |
18.2 (64.8) |
23.1 (73.6) |
27.9 (82.2) |
32.2 (90) |
36.4 (97.5) |
39.8 (103.6) |
38.4 (101.1) |
35.5 (95.9) |
29.2 (84.6) |
22.0 (71.6) |
17.8 (64) |
28.34 (83.01) |
Միջին ցածր °C (°F) | 9.4 (48.9) |
11.3 (52.3) |
15.9 (60.6) |
20.6 (69.1) |
24.8 (76.6) |
29.0 (84.2) |
32.8 (91) |
31.6 (88.9) |
28.7 (83.7) |
22.5 (72.5) |
15.3 (59.5) |
11.2 (52.2) |
21.1 (70) |
Տեղումներ մմ (դյույմ) | 1.4 (0.055) |
1.1 (0.043) |
1.2 (0.047) |
1.6 (0.063) |
0.5 (0.02) |
0.1 (0.004) |
0.0 (0) |
0.5 (0.02) |
0.2 (0.008) |
1.2 (0.047) |
0.5 (0.02) |
1.8 (0.071) |
10.1 (0.398) |
աղբյուր: Global climatology for Reggane, Algeria (2000 - 2015)[6] |
2008 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ համայնքի բնակչությունը կազմում էր 21,723 մարդ։ Տղամարդիկ կազմել են ընդհանուր բնակչության 51,24 %, կանայք` համապատասխանաբար 48,76 %[7]։ Բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 75,9 %։ Տղամարդկանց մոտ գրագիտության մակարդակը կազմել է 85 %, կանանց մոտ` 66,3%[8]։ Ռեգգանի բնակիչների 6 %-ն ուներ բարձրագույն կրթություն, 15,6%-ը` միջնակարգ կրթություն[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.