Ռայթ եղբայրներ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ռայթ եղբայրները՝ Օրվիլ Ռայթը (Օգոստոս 19 1871 - Հունվար 30 1948) և Ուիլբուր Ռայթը (Ապրիլ 16 1867 - Մայիս 30 1912) հայտնի են որպես գործնականորեն առաջին ինքնաթիռի նախագծողներ և կառուցողներ, առաջին օդից ծանր ղեկավարվող թռիչքի իրականացնողներ, ինչպես նաև ավիացիայում այլ կարևոր հայտնագործությունների հեղինակներ։ Նրանց հաջողությունները, սակայն, մերժվել են շատ ազգերի և մարդկանց կողմից՝ այն ժամանակներից մինչև ներկա պահը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռայթ եղբայրներ | |
---|---|
Մասնագիտություն | military flight engineer և նախագծող ճարտարագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Wright brothers[1] Վիքիպահեստում |
Վաղ ավիատորների հայցերի հետ կապված կան շատ հակասություններ։ Տես՝ առաջին թռչող մեքենա մանրամասների համար։
Ռայթ եղբայրները Միլթոն Ռայթի (1828-1917) և Սյուզան Քեթրին Կյորների (1831-1889) զավակներն են։ Ուիլբուր Ռայթը ծնվել է Միլվիլում (Ինդիանա նահանգ) 1867 թվականին։ Օրվիլ Ռայթը ծնվել է Դայթոնում (Օհայո նահանգ) 1871 թվականին։ Եղբայրները չեն ամուսնացել։ Նրանց քույրը՝ Քեթրին Ռայթը (1874-1929), ամուսնացել է Հենրի Հեսկելի հետ։
Ռայթ եղբայրները երկուսն էլ ստացել են բարձրագույն կրթություն, սակայն դիպլոմներ չեն ստացել։ Մեծացել են Դայթոնում, որտեղ 1892 թվականին բացել են «Ռայթ հեծանիվային ընկերություն» հեծանիվների վերանորոգման, նախագծման և արտադրության ընկերությունը։ Նրանք օգտագործում էին այս ընկերությունը թռիչքների նկատմամբ իրենց աճող հետաքրքրության ֆինանսական աջակցման համար։ Հենվելով Սըր Ջորջ Քեյլիի, Օկտավ Չանյութի, Օտտօ Լիլիենթալի և Սեմյուել Փիերփոինթ Լենգլիի աշխատությունների վրա՝ նրանք 1899 թվականին սկսեցին իրենց մեխանիկական օդագնացության փորձարկումները։ Եղբայրները կատարելագործեցին թռիչքի տեխնոլոգիաները՝ շեշտը դնելով ոչ թե շարժիչի ավելացված հզորության, այլ ինքնաթիռի ղեկավարելիության վրա։ Նրանք մշակել են 3-առանցքյա ղեկավարման համակարգը և հիմք են դրել ինքնաթիռի ղեկավարման այնպիսի սկզբունքների, որոնք օգտագործվում են ավիացիայում մինչև այսօր։
Ռայթ եղբայրները սկզբնական շրջանում հիմնվել են իրենց ժամանակի գրականության վրա՝ ներառյալ Լիլիենթալի աղյուսակները, սակայն հայտնաբերելով, որ Սմաետոնի գործակիցը (փոփոխական ամբարձման և քարշի բանաձևում) սխալ է, ստեղծել են քամու կամուրջ՝ կառուցված իրենց աշխատակից Չարլի Թեյլորի կողմից, և դրանում փորձարկել են 100-ից ավել թևերի ուրվագծեր՝ ի վերջո ստեղծելով օդի ճնշման և թևի ուրվագծի հարաբերության իրենց սեփական աղյուսակները։ Նրանց աշխատանքներն ու նախագծերը հեծանիվների, մեխնիզմների, հեծանվային շարժիչների և հեծանիվ վարելու ընթացքում հավասարակշռության թեմաներով շատ կարևոր դեր են խաղացել մեխանիկական ինքնաթիռ ստեղծելու նրանց հետագա հաջողության ճանապարհին։
Ուսումնասիրությունների ընթացքում Ռայթ եղբայրները միշտ համատեղ են աշխատել, և նրանց ներդրումները ինքնաթիռի մշակման գործում անբաժանելի են։ Քեթրինը մինչև իր ամուսնությունը նույնպես մասնակցել է վաղ օդապարուկների փորձարկումներին։
Ռայթ եղբայրների ավիացիոն հետազոտությունները նշանավոր էին նրանով, որ շեշտը դրվում էր ոչ թե պարզապես վերելքի և շարժիչ ուժի, այլ՝ նավիգացիոն ղեկավարման վրա։ Այդ ուղղությունում նրանք առաջինը պատրաստեցին ճախրասավառնակներ (սկսած 1899 թվականից), օգտագործելով «թևի կորացում» կոչվող բարդ համակարգ։ Եթե մի թևը ինչ-որ կերպ ճկվեր, ապա այն կընդուներ ավելի շատ ամբարձող ուժ, որը կբերեր ինքնաթիռի վերելքին։ Եթե նրանք նաև կարողանային կառավարել թևերի ճկումը, դա թռիչքը շատ ավելի կհեշտացներ։ Որպեսզի ճկումը հնարավոր լիներ առաջին ճախրասկավառակներով, նրանք ստիպված էին չամրացնել ճախրասկավառակը պահող առջևի և ետևի հենարանները։ Ճկումը այնուհետև կառավարվում էր թևերի միջով անցնող պարանի միջոցով, որը ձգվում էր մինչև թռիչքի բռնակը և թույլ էր տալիս օդաչուին թեքել ինքնաթիռը աջ կամ ձախ բռնակը համապատասխան կերպով քաշելով։
1900 թ.-ին նրանք մեկնեցին Քիթի Հոուք, Հյուսիսային Կարոլինա շարունակելու իրենց օդագնացական աշխատանքը։ Քիթի Հոուքը ընտրվել էր Ազգային եղանակային ծառայության օդերևութաբանի խորհրդով իր ուժեղ, հաստատուն քամիների և հեռավոր դիրքի համար, որը թույլ էր տալիս եղբայրներին աշխատել անդորրում, հեռու առաջին բարեհաջող օդից ծանր թռչող մեքենայի ստեղծման մրցակցությունից։ 1900 թվականից մինչև 1902 թվականը ընկած ժամանակաշրջանում նրանք փորձարկումներ էին անում ճախրասկավառակների հետ Քիթի Հոուքում՝ յուրաքանչյուր տարի ստեղծելով նոր ճախրասկավառակ։ Նրանց վերջին ճախրասկավառակը՝ 1902 թվականի Ռայթ Ճախրասկավառակը, ներմուծեց մեծ նորարարություններ թռիչքում, և եղբայրները դրանով կատարեցին ավելի քան 1000 բարեհաջող թռիչքներ։ 1903 թ.-ի Մարտի 23-ին նրանք դիմեցին լայնակի շարժման կառավարման տեխնիկայի և «Թևի ճկման» օգնությամբ պտույտի արտոնագրման համար (821,393 ԱՄՆ արտոնագիրը «Թռչող մեքենայի» համար տրվեց 1906 թ. Մայիսի 23-ին)։ 1903 թվականի դրությամբ Ռայթ եղբայրները թերևս ամենահմուտ ճախրասկավառակային օդաչուներն էին աշխարհում։
1903 թվականին նրանք կառուցեցին Ռայթ Ֆլայերը - հետագայում Ֆլայեր I (այսօր հայտնի որպես Քիթի Հոուք), քանդակեցին իրենց սեփական պտուտակները և վերցրին Դայթոնի իրենց հեծանիվների խանութում Թեյլորի կողմից պատրաստված հատուկ շարժիչը։ Պտուտակները ունեին 80% օգտակար գործողության գործակից։ Շարժիչը գերազանցում էր գործարանայիններին՝ ունենալով ցածր քաշ-հզորություն գործակից ինքնաթիռում օգտագործելու համար։ (Զարմանալի չէ, որ շարժիչում օգտագործված շղթան հեծանիվի շղթա էր։)
Դրանից հետո, 1903 թ.-ի Դեկտեմբերի 17-ին Ռայթերը օդ բարձրացան՝ երկուսն էլ 2 անգամ։ Առաջին թռիչքը Օրվիլի կողմից, որը կազմեց 39 մետր 12 վայրկյանի ընթացքում, արձանագրվեց հայտնի լուսանկարում։ Նույն օրվա 4-րդ թռիչքի ընթացքում, որը այդ օրվա միակ ղեկավարվող թռիչքն էր, Ուիլբուր Ռայթը թռչեց 279 մետր 59 վայրկյանի ընթացքում։
Թռիչքներին ականատես եղան 4 փրկարարներ և մի գյուղացի տղա, և դա վիճելի է դարձնում այդ թռիչքի առաջին հրապարակավ թռիչքը լինելու փաստը։ Տեղական թերթը ներկայացրել էր իրադարձությունը անճշտություններով։ Միայն մեկ այլ թերթ՝ Չինչինատտի Ինքուաիրերն էր տպագրել նյութը հաջորդ օրը։
Ֆլայեր I-ի կառուցման ծախսերը 1000 դոլարից քիչ էին։ Այն ուներ 12 մետր թևերի բացվածք, կշռում էր 340 կիլոգրամ և կրում էր 12 ձիաուժ (9կՎ) հզորությամբ 77 կիլոգրամ քաշով շարժիչ։
Ռայթ Ֆլայերի թռիչքը հիշարժան էր, որովհետև՝
Արժանահիշատակ է նաև այն փաստը, որ Ռայթ եղբայրները մանրամասն նկարագրել են թռիչքի այնպիսի սկզբունքներ (ներառյալ պտուտակների կառուցվածքը և աերոդինամիկան), որոնք նրանց նախորդող առաջատարները նկարագրել էին սխալ կամ չէին նկարագրել ընդհանրապես։
Կարևոր է նշել, որ իսկական Ռայթ Ֆլայերի մի քանի կրկնօրինակներ թռիչքային բնութագրերի բարելավման նպատակով ենթարկվել են ներկա աերոդինամիկայի գիտելիքներին համապատասխան ձևափոխությունների։ Սակայն գոյություն ունի գոնե մեկ կրկնօրինակ, որը թռիչքներ է կատարել առանց ձևափոխությունների ենթարկվելու։ Ռայթ Իքսփերիենս նախագիծը, սկզբնական Ֆլայերի բնագիր գծագրերով, լուսանկարներով և այլ նյութերով մանրամասն հետազոտություն է կատարել, և կարողացել է ճշգրտորեն վերարտադրել այն։ Նախագծի նպատակը բնօրինակի ճշգրիտ կրկնօրինակի պատրաստումն էր, ստուգելու համար, թե արդյոք այն իսկապես կարող էր թռչել։ Ինչպես պարզվեց, ինքնաթիռը իսկապես կատարեց մի քանի բարեհաջող թռիչքներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.