ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ռայան Օ’Նիլ (անգլ.՝ Ryan O'Neal, ապրիլի 20, 1941[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 8, 2023[5], Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասան։ Նկարահանվել է 54 ֆիլմերում, բայց նրան համաշխարհային ճանաչում է բերել «Սիրո պատմություն» ֆիլմը (1970 թվական)։ Առավել նշանակալիցը Սթենլի Կուբրիկի համանուն ֆիլմում Բարրի Լինդոնի դերն է։
Ռայան Օ’Նիլ անգլ.՝ Ryan O'Neal | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1941[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Մահացել է | դեկտեմբերի 8, 2023[5] (82 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6] |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն[7] |
Կրթություն | Համալսարանի ավագ դպրոց, Ֆիլիպսի ակադեմիա, Hollywood Professional School? և Munich American High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կինոպրոդյուսեր |
Ժանրեր | վեսթեռն |
Ծնողներ | հայր՝ Չարլզ Օ'Նիլ[3], մայր՝ Patricia O'Callaghan?[3] |
Ամուսին(ներ) | Leigh Taylor-Young?[8] և Ջոաննա Մուր |
Համատեղ ապրող(ներ) | Ֆեռա Ֆոսեթ |
Երեխա(ներ) | Թաթում Օ’Նիլ[3], Griffin O'Neal?[3], Patrick O'Neal?[3][8] և Redmond O'Neal?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռայանի մայրը 1930-ական թվականներին հայտնի դերասանուհի է եղել։ Պապիկը իռլանդացի էր, իսկ տատիկը՝ հրեա։ Այդ պատճառով Ռայանի մանկությունն անցել է հատուկ միջավայրում, նա ստիպված էր ապրել տարբեր երկրներում։ Այսպիսով, ապագա դերասանի մանկության մի մասը անցնում է Գերմանիայում։
Իր երտասարդ տարիները դերասանն անցկացրել է ճանապարհորդելով։ Փրկարար է աշխատել, զբաղվել է բռնցքամարտով։ 1956 և1957 թվականներին նույնիսկ նվաճել է Լոս Անջելեսի չեմպիոնի տիտղոսը։ 1950-ական թվականների վերջում նկարահանվել է սերիալներում՝ որպես կրկնօրինակող, այնուհետև նկարահանվել է աննշան դերերում, մինչև ստացել է ավելի նշանակալի դեր «Կայսրություն» սերիալում (1962-1963 թվականներ)։
Դերասանի առաջին կինը եղել է դերասանուհի Ջոաննա Մուրը։ Նրանց ամուսնությունը տևել է ընդամենը 4 տարի (1963-1967 թվականներ)։ 1963 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Տատում Օ’Նիլը, որը այժմ հայտնի դերասանուհի է։ Մեկ տարի անց 1964 թվականին ծնվել է Տատումի եղբայրը՝ Գրիֆֆինը։ 1967 թվականին Ռայան Օ’Նիլն ու Ջոաննա Կուկ Մուրը ամուսնալուծվում են։ Անմիջապես ամուսնալուծությունից հետո, նույն տարում Ռայանն ամուսնանում է դերասանուհի Լի Տեյլոր- Յանգի հետ։ Այս ամուսնությունում նա ունեցել է որդի՝ Պատրիկ, իսկ ավելի ուշ՝ մեկ այլ որդի՝ Ռեդմոնդ, դերասանուհի Ֆարահ Ֆասետի հետ արտամուսնական կապից։ Դերասանուհի Լի Թեյլոր-Յանգի հետ ամուսնությունը տևել է 6 տարի՝ 1967- ից մինչև 1973 թվականները։ Այս ամուսնությունից հետո Ռայան Օ'Նիլը բազմաթիվ սիրավեպեր է ունեցել։
1964-1969 թվականներին նկարահանվել է «Պեյտոն-Պլեյս»[9] հեռուստասերիալում, իսկ «Սիրո պատմություն»[10] մելոդրաման 1970 թվականին Օ’ նիլին մեծ ճանաչում է բերում, նույնիսկ ներկայացվում է Օսկարի մրցանակի անվանակարգում։ Ամենից լավ դերասանին հաջողվել են դերերը կատակերգություններում՝ «Ինչո՞ւմն է խնդիրը, բժիշկ», «Գող, ով եկել է ճաշի»,« Երազների վաճառականներ», «Գլխավոր իրադարձություն»(1979 թվական), «Կանաչ սառույց» (1981 թվական), «Գործընկերներ» (1982 թվական), «Թղթե լուսին» (1973 թնական)։ Այս ֆիլմում Օ՚նիլը խաղացել է իր տասնամյա դստեր՝ Տատումի հետ։
Միևնույն ժամանակ դերասանը խաղացել է զանազան դերեր, նկարահանվել Մեծ Բրիտանիայում «Բարի Լինդոն» պատմական դրամայում (1975 թվական) և «Կամուրջը շատ հեռու է» ռազմական ֆիլմում (1977 թվական), վերադառնալով ԱՄՆ՝ խաղում է «Վարորդ» ֆիլմում (1978 թվական)։ 1980-1990 թվականներին Օ՚նիլը հազվադեպ է հայտնվում էկրաններին՝ «Անհամատեղնելի հակասություններ» (1984 թվական),«Ուժեղ տղաները չեն պարում» թրիլլերում (1987 թվական ), «Շանսեր կան» ռոմանտիկ կատակերգությունում (1989 թվական), «Հավատարմություն» (1996 թվական) կրիմինալ կատակերգությունում։
2012 թվականի ապրիլին Օ’Նիլը հայտնեց, որ իրեն ախտորոշել են շագանակագեղձի քաղցկեղ[11]։
Տարեթիվ | Ֆիլմ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|---|
1970 | ֆիլմ | Խաղեր | The Games | Սկոթ Ռեյնոլդս |
1970 | ֆիլմ | Սիրո պատմություն | Love Story | Օլիվեր Բարեթ IV |
1971 | ֆիլմ | Վայրի թափառականները | Wild Rovers | Ֆրենկ Պոստ |
1972 | ֆիլմ | Ո՞րն է խնդիրը, բժիշկ | What’s Up, Doc? | Հովարդ Բանիստեր |
1973 | ֆիլմ | Գող, ով եկել է ճաշի | The Thief Who Came to Dinner | Ուեբստեր |
1973 | ֆիլմ | Թղթե լուսին | Paper Moon | Մոզես Պրեյ |
1975 | ֆիլմ | Բարրի Լինդոն | Barry Lyndon | Ռեյմոնդ Բարրի/ Բարրի Լինդոն |
1976 | ֆիլմ | Երազների վաճառականները | Nickelodeon | Լեո Խարիգան |
1977 | ֆիլմ | Կամուրջը շատ հեռու է | A Bridge Too Far | բրիգադային գեներալ Ջեյմս Գևին |
1978 | ֆիլմ | Վարորդ | The Driver | վարորդ |
1978 | ֆիլմ | Օլիվերի պատմությունը | Oliver’s Story | Օլիվեր Բարեթ IV |
1979 | ֆիլմ | Գլխավոր իրադարձություն | The Main Event | Էդի Սկենլոն |
1981 | ֆիլմ | Կանաչ սառույց | Green Ice | Ջոզեֆ Ուայլի |
1982 | ֆիլմ | Գործընկերներ | Partners | սերժանտ Բենսոն |
1984 | ֆիլմ | Անհամատեղելի հակասություններ | Irreconcilable Differences | Ալբերտ Բրոդսկի |
1985 | ֆիմ | Բուքմեյքերական տենդ | Fever Pitch | Տագգարտ |
1987 | ֆիլմ | Ուժեղ տղաները չեն պարում | Tough Guys Don’t Dance | Թիմ Մեդդեն |
1989 | ֆիլմ | Շանսեր կան | Chances Are | Ֆիլիպ Թրեյն |
1996 | ֆիլմ | Հավատարմություն | Faithful | Ջեկ Կոնոր |
1998 | ֆիլմ | Այրվիր, Հոլիվուդ, այրվիր | Burn Hollywood Burn | Ջեյմս Էդմունդս |
1998 | ֆիլմ | Զրոյական ազդեցություն | Zero Effect | Գրեգորի Ստարկ |
1999 | ֆիլմ | Շուտով | Coming Soon | Դիկ |
2001 | ֆիլմ | Դարաշրջան | Epoch | Ալեն Լայսանդեր |
2002 | ֆիլմ | Անհրաժեշտ մարդիկ | People I Know | Քերի Լաուներ |
2003 | ֆիլմ | Փնտրվում են Մալիբուում | Malibu’s Most Wanted | Բիլ Գլակման |
2003 | սերիալ | Խնամախոս Сваха | Miss Match | Ջերի Ֆոքս |
2005 | սերիալ | Հուսահատ տնային տնտեսուհիներ | Desperate Housewives | Ռոդնի Սկեյվո |
2006-2017 | սերիալ | Ոսկորներ | Bones | Մաքս Բրենան |
2010 | սերիալ | 90210 Նոր սերունդ | 90210 | Սպենս Մոնտգոմերի |
2015 | ֆիլմ | Գավաթների ասպետ | Knight of Cups | Ռայան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.