![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e6/Ryan_Seacrest_161020-Z-DZ751-062_%252829850173024%2529_%2528cropped%2529.jpg/640px-Ryan_Seacrest_161020-Z-DZ751-062_%252829850173024%2529_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Ռայան Սիքրեսթ
From Wikipedia, the free encyclopedia
Ռայան Ջոն Սիքրեսթ[3] (անգլ.՝ Ryan John Seacrest, դեկտեմբերի 24, 1974(1974-12-24)[1][2], Dunwoody, Ջորջիա[3][4]), ամերիկացի հաղորդավար և ռադիոհաղորդավար, «Էմմի» մրցանակի դափնեկիր[5], պրոդյուսեր և դերասան։ «American Idol» հեռուստաշոուի մշտական հաղորդավար[6]։ Բացի այդ, ABC հեռուստաալիքով հեռարձակվող մի քանի ծրագրերի հաղորդավար[7][8]։ Դերասանն «Բևերլի Հիլզ, 90210» հեռուստասերիալում խաղացել է որպես հաղորդավար։
Ռայան Սիքրեսթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1974(1974-12-24)[1][2] (49 տարեկան) |
Ծննդավայր | Dunwoody, Ջորջիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Ջորջիայի համալսարան, Dunwoody High School? և Glendale Community College? |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, դերասան և հեռուստատեսային պրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | ryanseacrest.com |
![]() |
Հարազատների խոսքով՝ արդեն վաղ մանկությունից հետաքրքրություն է ցուցաբերել հանրության առաջ ելույթ ունենալու նկատմամբ[9], դպրոցում եղել է դպրոցական ռադիոյի հաղորդավար[10]։ Հեռուստատեսությունում նկարահանվել է 1993 թվականից։
Այնուամենայնիվ, նա ամենամեծ համբավը ստացել է ոչ թե որպես դերասան, այլ որպես ռադիոհաղորդավար. 2002 թվականին նա համաձայնել է դառնալ ամերիկյան հայտնի «American Idol» ռեալիթի շոուի համասեփականատեր[11], իսկ 2013 թվականին՝ նրա սփին-օֆֆի՝ «American Juniors»-ի[12], 2004 թվականի հունվարին դարձել է «American Top 40» ծրագրի հաղորդավարը[13], իսկ նույն թվականի փետրվարին՝ KIIS FM կայանի սեփականատերը[14]։ 2005 թվականի օգոստոսին եղել է «Dick Clark’s New Year’s Rockin' Eve»-ի պրոդյուսերը և հեռուստահաղորդավարը[15]։ 2006 թվականի հունվարին պայմանագիր է կնքել ամերիկյան E! հեռուստաալիքի հետ, որտեղ համաձայնել է վարել մի քանի հեռուստահաղորդումներ[16]։ Նույն թվականին հիմնադրել է իր սեփական՝ Ryan Seacrest Productions ընկերությունը[17][18][19]։
2009 թվականի հուլիսին «American Idol»-ի հաղորդավար աշխատելու համար նոր պայմանագիր է կնքել՝ 45 մլն դոլլար արժողությամբ, որը նրան դարձրել է պատմության մեջ ռեալիթի շոուի ամենաբարձր վարձատրվող հաղորդավարը[20], իսկ 2012 թվականի ապրիլին հերթական պայմանագրի արժեքն արդեն կազմել է ընդամենը 30 մլն դոլար[21]։
Զբաղվում է բարեգործությամբ[22][23]։
2010 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի մարտը Սիքրեսթը հանդիպել է դերասանուհի, երգչուհի և պրոֆեսիոնալ պարուհի Ջուլիանա Հաֆի հետ[24]։