Ջուղա (Իրան)
քաղաք Իրանում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Իրանում From Wikipedia, the free encyclopedia
Ջուղա կամ Ջոլֆա (պարս.՝ جلفا)[2], քաղաք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Արաքս գետի ափին։ Վարչականորեն գտնվում է Արևելյան Ադրբեջանի Ջուղայի գավառում, հանդիսանում է նաև համանուն շրջանի կենտրոնը։
Քաղաք | ||
---|---|---|
Ջուղա | ||
պարս.՝ جلفا | ||
Ջուղայի կենտրոնական հրապարակ | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Արևելյան Ադրբեջան | |
Շահրեսթան | Ջուղայի գավառ | |
Բախշ | Ջուղայի շրջան (Իրան) | |
Այլ անվանումներ | Ջոլֆա | |
Մակերես | 35 կմ² | |
ԲԾՄ | 704 մետր | |
Կլիմայի տեսակ | բարեխառն ցամաքային | |
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն, պարսկերեն | |
Բնակչություն | 8810 մարդ (2016[1]) | |
Ազգային կազմ | ազարիներ | |
Ժամային գոտի | UTC+3.30, ամառը UTC+4.3 | |
Պաշտոնական կայք | jolfacity.ir | |
| ||
Ջուղան Իրանական Ադրբեջանի կարևորագույն քաղաքներից մեկն է՝ զբոսաշրջության և տնտեսության տեսանկյունից։ Տեսարժան վայրերից են Սուրբ Ստեփանոս վանքը (15 կմ), Հովվի մատուռը (8 կմ), Մարաքան և Քիամաքի արգելավայրերը, Ասիաբ Խարաբե ջրվեժը[3]։ Քաղաքում է նաև արտաքին աշխարհի հետ Իրանը կապող առաջին երկաթուղային կայարանը՝ կառուցված 1912 թվականին[Ն 1]:
Ջուղան գտնվում է Արևելյան Ադրբեջանի կենտրոն Թավրիզ քաղաքից 135 կմ հյուսիս, Արաքս գետով բաժանված է Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղա բնակավայրից։
Ջուղայի գավառի տարածքում ուսանում են 18000 աշակերտ, և 450 ուսանող հաճախում են բուհեր։ Քաղաքի աշխատող բնակչությունը զբաղվում է սպասարկման, վարչական, տրանսպորտային, մաքսային, բանկային և ապահովագրության, ինչպես նաև այլ առևտրային ու քաղաքային գործունեության մեջ։ Գյուղական բնակչության մեծամասնությունը ագարակատերեր են։ Բարձրագույն կրթության մակարդակը և մեխանիկական գյուղատնտեսության տարածվածությունը մեծանում են, աշխատուժի մեջ մտնող երիտասարդ, որակավորված մարդկանց թիվը մեծանում է։
Ջուղան խիստ կարևոր նշանակություն ունի Իրանի հյուսիսային երկու հարևանների համար։ Հայաստանից Թավրիզ մեկնող հայ զբոսաշրջիկները հաճախ ուխտագնացության համար այցելում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Իրանի ցանկում գտնվող հայկական վանքերը, կայանում քաղաքի հյուրանոցներում։ Թեհրանից, Ղազվինից ու Թավրիզից Հայաստան եկող զբոսաշրջիկները նույնպես անցնում են այս քաղաքով (Մեղրու կամուրջ)։ Ադրբեջանը Նախիջևանին կապող միակ խճուղային ճանապարհը Բաքուն կապում է Նախիջևան քաղաքին. Ջուղա քաղաքի մոտ գտնվում է Արաքս գետի մեկ այլ՝ Ջոլֆայի կամուրջը։
Ջուղա քաղաքը գտնվում էր Սյունիքի նահանգի Երնջակ գավառում։ Առաջին հիշատակումը Մովսես Խորենացունն է։ Բագրատունիների թագավորության շրջանում այն մտնում էր Վասպուրականի կազմի մեջ, սակայն հայոց թագավոր Սմբատ Ա-ն (890-914) քաղաքը և Գողթան գավառը նվիրաբերել է Սյունիքի գահերեց իշխանին։ Վասպուրականի իշխան Գագիկ-Խաչիկը միջամտության համար դիմել է Ատրպատականի Սաջյան ամիրաներին, արդյունքում ինքը դարձել Վասպուրականի թագավոր, իսկ երկիրը հասցրել անկախության համար պատերազմի (908-921)։ 15-րդ դարում լինելով Թավրիզ-Հալեպ առևտրային ճանապարհի վրա՝ քաղաքը զարգանում ու բարգավաճում է, իր հետ միասին առաջ տանելով Ագուլիսը, Նախիջևանը, Որդուարը և Մեղրին։ 17-րդ դարի սկզբին Շահ Աբբասի հրահանգով հայ բնակչությունը բռնագաղթեցվել է Իրան, որտեղ նրանք հիմնել են Նոր Ջուղա քաղաքը։ Նախքան այդ Ջուղայի բնակչությունը անցնում էր 20 հազարից, որով այն գերազանցում էր Հայկական լեռնաշխարհի բոլոր քաղաքներին[5]։ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Ջուղան կիսվել է երկու մասի, քանի որ տեղակայված էր Արաքս գետի երկու ափերին։
1990-1991 թվականների ընթացքում Ջուղայի սահմանային անցակետով բեռնափոխադրումների ծավալը համապատասխանաբար կազմել է 2,69 և 2,37 մլն տոննա, ինչը կազմում է երկրի ներմուծման ավելի քան 10%-ը։ Ղարաբաղյան շարժման և Արցախի ազատամարտի հետևանքով Կովկաս-Ջոլֆա երկաթուղին փակվել է. այժմ գործում է Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա ավտոխճուղին։ Տարեկան ապրանքաշրջնառությունը կազմում է 150.000 տոննա բեռ։
2011 թվականին քաղաքի բնակչությունը կրկնապատկվել է՝ 2006 թվականի համեմատ (4983 մարդ)[6]։ Բնակվում են ազարիներ և ադրբեջանցիներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.