From Wikipedia, the free encyclopedia
Ջուլիա Վոլֆ (անգլ.՝ Julia Wolfe, դեկտեմբերի 18, 1958[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[3])[8], ժամանակակից ամերիկացի կոմպոզիտոր, որի ստեղծագործությունն իր ոճով բնորոշվում է որպես պոստմինիմալիստական։ Նրա երկերը արտացոլում են Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության ու հասարակական կյանքի՝ լայն հետաքրքրություն ներկայացնող իրադարձություններ։ Ջուլիա Վոլֆը Նյու Յորքում գործող Bang on a Can կազմակերպության հիմնադիր անդամ է, կազմակերպություն, որն իր առաջնահերթ խնդիրն է համարում ժամանակակից երաժշտության ստեղծումն ու տարածումը։
Ջուլիա Վոլֆ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1958[1][2] (65 տարեկան) Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[3] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ժամանակակից դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և երաժիշտ |
Աշխատավայր | Նյու Յորքի համալսարան և Մանհեթենի երաժշտական դպրոց |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան, Միչիգանի համալսարան և Եյլի համալսարան |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | juliawolfemusic.com |
Երգչախմբի ու երաժշտախմբի համար գրած Anthracite Fields կանտատի համար նա 2015 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի[9], 2016-ին էլ՝ Մաք Արթուր հիմնադրամի սահմանած մրցանակներից մեկին[10], որը նախատեսված էր արտակարգ ինքնատիպություն և իր արվեստին առավելագույն նվիրվածություն դրսևորած հեղինակներին խրախուսելու համար[11]։
Դեռ պատանեկան տարիքից Ջուլիան դաշնամուրի դասեր է առել, այնուհետև երաժշտական կրթությունը շարունակել Միչիգանի համալսարանում, որն ավարտել է 1982 թվականին՝ ստանալով երաժշտության և թատրոնի բակալավրի աստիճան[12]։ Տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ծանոթացել է կոմպոզիտորներ Մայքլ Գորդոնի և Դեյվիդ Լանգի հետ։ Վերջիններս, որ այդ ժամանակ դեռ սովորում էին Եյլի համալսարանի երաժշտական դպրոցում, համոզել են Ջուլիային՝ ընդունվելու այդ ուսումնական հաստատություն։ 1984 թվականին Վոլֆը դարձել է վերոհիշյալ երաժշտական դպրոցի դասախոս, կոմպոզիտոր Մարտին Բրեսնիկի ուսանողուհին[13]։ 1986 թվականին ավարտել է Եյլի համալսարանը՝ ստանալով երաժշտության մագիստրոսի աստիճան, իսկ դրան հաջորդած տարում Գորդոնի ու Լանգի հետ հիմնադրել է Bang on A Can-ը։
2012 թվականին Փրինստոնի համալսարանում արժանացել է երաժշտական կոմպոզիցիայի գծով դոկտորի աստիճանի։ Հետագայում նրան կոմպոզիցիայի պրոֆեսորի կոչում է շնորհվել Մանհեթենի երաժշտական դպրոցում և Նյու Յորքի համալսարանի Շտայնհարդի անվան դպրոցում[14]։
1984 թվականին Ջուլիա Վոլֆն ամուսնացել է կոմպոզիտոր Մայքլ Գորդոնի հետ։ Ունեն երկու զավակ։ Բնակվում են Մանհեթենում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.