Ջուլիա Սթայլզ
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Ջուլիա Օ'Հարա Սթայլզ (անգլ.՝ Julia O'Hara Stiles, մարտի 28, 1981(1981-03-28)[2][3][4], Նյու Յորք, Նյու Յորք[5]), ամերիկացի դերասանուհի։
Ջուլիա Սթայլզ | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան և Ընկերների ճեմարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկացի |
Մասնագիտություն | Դերասանուհի, սցենարիստ, ռեժիսոր |
Ակտիվ շրջան | 1993-այժմ |
Ծնողներ | հայր՝ John O'Hara?[1], մայր՝ Judith Newcomb Stiles?[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Դերասանական կարիերան սկսել է Նյու Յորքի թատրոններում՝ սկսելով փոքր դերերից և հասնելով մինչև առաջին պլանի դերակատարուհու՝ մարմնավորելով Վիլյամ Շեքսպիրի և Դևիդ Մեմետի պիեսների հերոսներին։
Սթայլզի մասնակցությամբ ֆիլմերը բազմաժանր են և բազմաթիվ անգամներ վայելել են կոմերցիոն և քննադատական հաջողություններ։
Սթայլզի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «10 պատճառ քեզ ատելու» (1999), «Անծանոթների գործը» (2001), «Փրկի՛ր վերջին շանսը» (2001), «Օմեն» (2006), «Բորն» ֆիլմաշարը և այլն։ Խաղացել է նաև «Դեքստեր» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանում, ինչի համար արժանացել է Էմմի մրցանակի և առաջադրվել Ոսկե գլոբուսի[6][7]։
2006 թվականին կատարել է առաջին ռեժիսորական և սցենարիստական աշխատանքը «Ցնորքի մեջ» ֆիլմում։