Ջուլի Բասերման, ծնունդով՝ Ջուլի Լադենբուրգ (Julie Bassermann (Ladenburg), մարտի 2, 1860(1860-03-02)[1], Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն[2] - սեպտեմբերի 18, 1940(1940-09-18)[1], Մանհայմ, Բադենի Հանրապետություն, Գերմանական ռայխ[2]), գերմանացի քաղաքական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան[3][4]։ Գերմանիայի մի շարք քաղաքաներում ձևավորված «Կանանց կրթության և կանանց հետազոտությունների ասոցիացիայի» նախագահն է եղել[5]։

Արագ փաստեր Ջուլի Բասերման գերմ.՝ Julie Bassermann, Ծնվել է ...
Ջուլի Բասերման
գերմ.՝ Julie Bassermann
Thumb
Ծնվել էմարտի 2, 1860(1860-03-02)[1]
ԾննդավայրՄանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն[2]
Մահացել էսեպտեմբերի 18, 1940(1940-09-18)[1] (80 տարեկան)
Մահվան վայրՄանհայմ, Բադենի Հանրապետություն, Գերմանական ռայխ[2]
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինErnst Bassermann?
Ծնողներհայր՝ Carl Ladenburg?
Փակել

Կենսագրություն

Ծագում և վաղ տարիներ

Ջուլի Լադենբուրգը ծնվել է Մանհայմում (ութսուն տարի անց այդ քաղաքում էլ նա մահացել է)։ Նրա հայրը՝ Կառլ Լադենբուրգը (1827-1909), բանկիր էր։ Նրա մայրը` ծնունդով՝ Իդա Գոլդշմիդտը (1840-1928), ինչպես նաև նրա դուստրը, կանանց շարժման ակտիվ մասնակիցներից է եղել։ Լադենբուրգները համարվում էին Մանհայմի առաջատար հրեական ընտանիքներից մեկը։ Ջուլիի ծնողներն ունեին երկու երեխա, բայց Ջուլին նրանց միակ դուստրն էր[6]։ 1881 թվականին նա ամուսնացել է Մանհեյմի հավակնոտ իրավաբան-քաղաքական գործիչ Էռնստ Բասերմանի հետ։ Երիտասարդ բողոքական փաստաբան Էռնստ Բասերմանի համար ամուսնությունը հնարավորություն է ստեղծել շփվել Մանհայմի ամենաբարեկեցիկ շրջանակների հետ[7]։ Զույգն ունեցել է երեք դուստր և մեկ որդի[3]. Երեխաներից առնվազն երկուսը մահացել են Ջուլիից ավելի վաղ[8]։

Կանանց իրավունքների պաշտպան

1897 թվականին Ջուլի Բասերմանը՝ համագործակցելով Ալիս Բենսհայմերի հետ, հիմնադրել է «Verein Frauenbildung - Frauenstudium» (բառացի՝ «Կանանց ուսումնասիրության և վերապատրաստման լիգա») մանհայմյան մասնաճյուղը, որի նախագահն է դարձել 1901 թվականին[9]։ Այդ դերում հաստատվելուն զուգընթաց, նա ղեկավարել է Մանհայմի տարբեր ակտիվիստ կանանց կազմակերպությունների միաձուլման գործընթացը։ Այս գործում էական նշանակություն է ունեցել մոր հետ սերտորեն համագործակցելու հնարավորությունը․ 1904 թվականին Իդա Լադենբուրգը (1840-1928) դարձել է «Բադենի կանանց ասոցիացիայի» («Badische Frauenverein») նախագահ[10]։ Ջուլի Բասերմանը ներգրավված էր «Hausfrauverein» (բառացի՝ «Տնային տնտեսուհիների ասոցիացիա») մեջ[11]։ Նա նաև ծառայել է 1911-1933 թվականներին որպես «Badische Verband für Frauenbestrebungen» (բառացի՝ «Բադենի կանանց ջանքերի ասոցիացիա») հիմնադիր նախագահ[12]։

Քաղաքական գործունեություն

1912 թվականից Բասերմանը, Ադելհեյդ Շտեյնմանի հետ միասին, դարձել է Գերմանիայի Ազգային ազատական կուսակցության («Nationalliberale Partei» / NLP) կանանց ազգային կոմիտեի անդամ[13]։ Առաջին համաշխարհային պատերազմը բռնկվել է (գերմանական տեսանկյունից) 1914 թվականի օգոստոսի 1-ին, երբ Գերմանիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանի դեմ՝ նախորդ օրը սկսված Ռուսաստանի ընդհանուր ռազմական մոբիլիզացիայից հետո։ Էռնստ Բասերմանը մի քանի օր առաջ էլ նշել իր վաթսունամյակը, բայց նա որպես կամավոր անմիջապես մեկնել է ռազմաճակատ։ Ջուլի Բասերմանը 1914 թվականի օգոստոսի 3-ին կազմակերպել է Մանհայմի «... Կանանց ծառայություն» («Nationaler Frauendienst») տեղական խումբ։ Երեք օր առաջ ստեղծված այս ազգային կազմակերպությունն իրեն համարում էր կանանց կողմից առաջնագծի ծառայության տղամարդկանց համարժեքը[9]։

1915 թվականին նա մասնակցել է գործազուրկ կանանց և աղջիկների ցերեկային կենտրոնի կառուցմանը[14]։ Մեկ տարի անց նա հավաքվեց Մարի Բերնայսի, նրա ընկերուհի՝ Ալիս Բենսհայմերի և Էլիզաբեթ Ալթման-Գոթհայների հետ՝ Մանհայմում ստեղծելով «Կանանց սոցիալական դպրոց» («Soziale Frauenschule»)՝ «վճարվող և կամավոր աշխատանքի սոցիալական մասնագիտական ուսուցում» ապահովելու նպատակով[15][16]։

1919 թվականի սկզբին պատերազմն ավարվել էր։ Կայսր Վիլհելմ II կայսրն այլևս չկար,

և նույնիսկ, երբ սկսվեց իրար հաջորդող հիմնականում տեղայնացված (նավահանգիստներում և քաղաքներում) հեղափոխությունների հաջորդականությունը, հանրապետական ապագայի որոշակի հույսի նշույլ կամ նույնիսկ, ըստ ոմանց, լավատեսություն կար[17]։ Ջուլի Բասերմանն այրիացել էր դրանից մեկուկես տարի առաջ[9]։ Դա նոր մեկնարկի ժամանակ էր[9]։ 1919 թվականի հունվարի 19-ին նա իր թեկնածությունը դրեց Ազգային ժողովի ընտրություններում «Ժողովրդական կուսակցությունից» (DVP)։ Դա Գերմանիայի Հանրապետության առաջին խորհրդարանն է եղել (հետագայում արհամարհականորեն վերանվանվել է Ադոլֆ Հիտլեր, իսկ հետագա պատմաբաններն անվանել են «Վայմարյան հանրապետություն»)[9], և Գերմանիայի առաջին ընդհանուր ընտրություններն են եղել, որոնցում կանանց թույլատրվում էր քվեարկել։ Քվեարկության տարիքը 1912 թվականից իջեցվել էր 25-ից 20-ի, և քվեարկության հին համակարգը, որը հիմնական շեշտը դնում էր պահպանողական գյուղական ընտրատարածքների ընտրողների վրա, փոխարինվեց ավելի ժողովրդավարական համամասնական ընտրակարգով քվեարկության գործընթացով[18]։ Նախորդ՝ 1912 թվականի ընտրություններին քվեարկել էր 12 միլիոն ընտրողից մի փոքր ավել մարդ։ 1919 թվականին քվեարկեց ավելի քան 30 միլիոն մարդ։ Չնայած ժողովրդավարական այս առաջխաղացումներին, Ջուլի Բասերմանը չհաղթահարեց ընտրական շեմը։ Այդ ժամանակ նա ավելի մեծ հաջողությամբ հետապնդեց իր քաղաքական հավակնությունները քաղաքապետարանի մակարդակում[9]։ Նա դարձավ Մանհայմի քաղխորհրդի անդամ, որտեղ չորս տարի ծառայեց որպես խորհրդի դպրոցների հանձնաժողովի անդամ և ներգրավվեց հասարակական-քաղաքական հարցերի մեջ[3]։

Իր կյանքի վերջին տարիներին, մինչև 1929 թվականը, Ջուլի Բասերմանը աշխատել է որպես «Verein Frauenbildung - Frauenstudium» (բառացի՝ «Կանանց կրթության և վերապատրաստման լիգա») ազգային նախագահ։ Նա թոշակի է անցել իր յոթանասունամյա տարեդարձից մի քանի ամիս անց։ Ջուլի Բասերմանը մահացել է 80 տարեկան հասակում, 1940 թվականի սեպտեմբերի 18-ին[9]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.