From Wikipedia, the free encyclopedia
Ջուդիտա Պաստա (իտալ.՝ Giuditta Pasta, նախքան ամուսնությունը՝ Ջուդիտա Նեգրի, հոկտեմբերի 26, 1797[1][2][3][…], Սարոնո, Ցիզալպիական հանրապետություն[2][4][3] - ապրիլի 1, 1865[1][5][2][…], Բլևիո, Իտալիայի թագավորություն[2][6][3]), իտալացի օպերային երգչուհի (սոպրանո)։
Ջուդիտա Պաստա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Giuditta Pasta |
Ի ծնե անուն | իտալ.՝ Giuditta Angiola Maria Costanza Negri |
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1797[1][2][3][…] Սարոնո, Ցիզալպիական հանրապետություն[2][4][3] |
Երկիր | Իտալիայի թագավորություն, Ցիզալպիական հանրապետություն, Italian Republic, Իտալիայի թագավորություն և Լոմբարդո-Վենետիկ |
Մահացել է | ապրիլի 1, 1865[1][5][2][…] (67 տարեկան) Բլևիո, Իտալիայի թագավորություն[2][6][3] |
Ժանրեր | դասական երաժշտություն և օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | soprano sfogato? |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Giuseppe Pasta? |
Giuditta Pasta Վիքիպահեստում |
Սովորել է Միլանի կոնսերվատորիայում։ 1815 թվականից հյուրախաղերով հանդես է եղել Եվրոպայի շատ երկրներում (Ռուսաստանում՝ 1840-1841 թվականներին)։ Հռչակվել է Ջ․ Ռոսսինիի, Վ․ Բելլինիի, Գ․ Դոնիցետտիի օպերաների դերերգերի կատարմամբ։ Նրա համար են գրվել Նորմայի, Ամինայի (Բելլինիի «Նորմա», «Լուսնոտը»), Աննա Բոլեյնի (Դոնիցետտիի «Աննա Բոլեյն») օպերաների դերերգերը։
Պաստայի երգեցողությանը հատուկ էր բարձր արտահայտչականություն։ Ձայնի դիապազոնը թույլ էր տալիս նրան կատարել սոպրանո, մեցցո-սոպրանո և կոնտրալտո ձայնի համար գրված դերերգեր։ Դրա հետ մեկտեղ նրա վոկալ տեխնիկան զուրկ չէր որոշակի թերություններից։ Նա հանդիսացել է Բելլինիի, Դոնիցետտիի և այլ իտալացի երգահանների մի շարք օպերաների գլխավոր դերերգերի առաջին կատարողը։ Խանդավառ գնահատականներ էր տալիս նրա արվեստին Ստենդալը իր «Ռոսսինիի կյանքը» երկում։
20֊րդ դարում Պաստայի հետ են համեմատել Մարիա Կալլասին։
Նրա անունն է կրում իր ծննդավայր Սարոննո քաղաքի թատրոնը[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.