Ջուբալենդ
Սոմալիի դաշնային անդամ պետություն / From Wikipedia, the free encyclopedia
Ջուբալենդ (արաբ․՝ جوبالاند, իտալ.՝ Oltregiuba), կամ Ջուբա հովիտ կամ Ազանիա (արաբ․՝ آزانيا), հարավային Սոմալիիի դաշնային անդամ պետություն։ Դրա արևելյան սահմանն ընկած է Ջուբա գետից 40-60 կմ դեպի արևելք՝ ձգվելով Գեդոյից մինչև Հնդկական օվկիանոս, մինչդեռ արևմտյան սահմանը հարում է է Քենիայի հյուսիս-արևլյան նահանգին, որը առանձնացել է Ջուբալենդից գաղութատիրական ժամանակաշրջանում[1]։
Ջուբալենդ | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | federal member state of Somalia? | ||||
Պետական լեզու | սոմալիերեն և արաբերեն | ||||
Մայրաքաղաք | Կիսմայո | ||||
Հիմնադրված է | 1998 թ. | ||||
Արժույթ | Սոմալիական շիլինգ | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | +252 | ||||
Ջուբալենդի տարածքի մակերեսը 110,293 կմ2 է։ 2005 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 953,045 մարդ[2][3]։ Տարածքի կազմի մեջ մտնում են Գեդո, Փոքր Ջուբա և Կենտրոնական Ջուբա գավառները։ Ջուբալենդի ամենամեծ քաղաքը Կիսմայոն է, որը գտնվում է Ջուբա գետի ափին։ Մեծությամբ երկրորդ քաղաքը Բարդերեն է։ Տարածքի այլ նշանակալի քաղաքներից են Լուուքը, Բուլահաոն։ Ջամամեն և Ջիլիբը ներկայումս օկուպացված են Ալ-Շաբաաբ զինվորական կազմակերպության կողմից։
Միջնադարում տարածքը գտնվել է Աջուրանական սուլթանության ներքո, որը հաջորդել է Գելեդական սուլթանությանը։ Այն այնուհետև վերափոխվել է Բրիտանական Արևելյան Աֆրիկայի։ 1925 թվականին Ջուբալենդը հանդես է եկել որպես Իտալական Սոմալիլենդի մաս։ 1960 թվականի հուլիսի 1-ին Իտալական Սոմալիլենդը և Բրիտանական Սոմալիլենդը դարձել են անկախ Սոմալիի Հանրապետության մասեր։
Հետագայում Ջուբալենդը հանդիսացել է քաղաքացիական պատերազմների մարտավայր։ 2006 թվականին իսլամիստ զինվորականները տարածքի մեծ մասը վերցրել են իրենց տիրապետության տակ։ Տարածքի հանդեպ վերահսկողությունը վերադարձնելու նպատակով 2010 թվականին հայտարարվել է ինքնիշխան կառավարության՝ Ազանիայի ձևավորման մասին։ 2013 թվականին Ջուբայի Միջանկյալ կառավարությունը կազմավորվեց և պաշտոնապես ճանաչվեց։ Ներկայումս այն Սոմալիի 5 անկախ կառավարություներից մեկն է։