Ջորջո Արմանի (իտալ.՝ Giorgio Armani, հուլիսի 11, 1934(1934-07-11)[1][2][3][…], Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն), հայկական արմատներով[5] աշխարհահռչակ իտալացի նորաձևության դիզայներ և ձեռնարկատեր, «Giorgio Armani» ընկերության հիմնադիր, Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջորջո Արմանի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ջորջո Արմանի իտալ.՝ Giorgio Armani, Ծնվել է ...
Ջորջո Արմանի
իտալ.՝ Giorgio Armani
Thumb
Ծնվել էհուլիսի 11, 1934(1934-07-11)[1][2][3][…] (90 տարեկան)
ԾննդավայրՊյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունՄիլանի համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր և նորաձևության դիզայներ
ԱշխատավայրArmani
Պարգևներ և
մրցանակներ
Կայքgiorgioarmani.com/index.html
 Giorgio Armani Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Ծնվել է 1934 թվականի հուլիսի 11-ին Իտալիայի հյուսիսում գտնվող Պյաչենցա քաղաքում, որտեղ դաստիարակություն է ստացել մեծ եղբոր՝ Սերժոյի և փոքր քրոջ՝ Ռոզաննայի հետ։ Նրա մայրն էր՝ Մարիա Ռայմոնդին, հայրը՝ Ուգո Արմանին (հայ-իտալական արմատներով)։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Միլանի համալսարանի բժշկական ֆակուլտետ, սակայն երեք տարի ուսանելուց հետո թողնում է ուսումը։ 1957 թվականին անցնում է ծառայության Իտալիայի զինված ուժերում։ Վերադառնալով ծառայությունից` Ջորջոն սկսում է աշխատել սկզբում որպես լուսանկարչի օգնական, այնուհետև հագուստի խանութում՝ որպես ցուցափեղկերի ձևավորող։

Գործունեություն

1961 թվականին աշխատանքի է ընդունվում իտալացի հանրահայտ դիզայներ Նինո Չերուտիի մոտ՝ որպես օգնական։ Չերուտիի մոտ աշխատում է 6 տարի ՝ օգնելով նրան ստեղծել հագուստ տղամարդկանց համար։

1974 թվականին՝ 40 տարեկան հասակում, վաճառելով ավտոմեքենան և ընկերներից գումար պարտք վերցնելով, Արմանիին հաջողվում է ներկայացնել իր ստեղծած հագուստը։

1975 թվականին գրանցում է Giorgio Armani ապրանքանիշը։

1981 թվականին Ջորջո Արմանին ստեղծում է նոր, երիտասարդական և փոքր-ինչ մատչելի հագուստի գիծ, որը կոչում է Emporio Armani։

1989 թվականին լույս է տեսնում Emporio Armani Magazine ամսագիրը։ Նույն թվականին Լոնդոնում բացվում է Արմանիի առաջին ռեստորանը՝ Emporio Armani Express-ը։

1997 թվականին Emporio Armani-ն սկսկում է ժամացույցներ և դեկորատիվ կոսմետիկա արտադրել՝ Emporio Armani Beauty Components ապրանքանիշի ներքո։

2002 թվականին Emporio Armani Gioielli ապրանքանիշի ներքո Արմանին սկսում է զարդեր արտադրել։ Նույն թվականին նշանակվում է ՄԱԿբարի կամքի դեսպան փախստականների հարցերով[6]։

2005 թվականին ստեղծվում է Emporio Armani Red-ը։ Այս մակնշմամբ ապրանքի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվում է ՁԻԱՀ-ով հիվանդ աֆրիկացի կանանց և երեխաներին։

Մրցանակներ

Պատվո լեգեոնի շքանշան ( 2008, Ֆրանսիա)[7]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.